DSpace Repository

Գործադիր իշխանության լիազորությունների տարանջատման և ապակենտրոնացման արդյունավետության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Show simple item record

dc.contributor.author Վարդանյան, Սեդա
dc.date.accessioned 2019-04-05T08:33:18Z
dc.date.available 2019-04-05T08:33:18Z
dc.date.issued 2018
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/116
dc.description.abstract Ներածություն Թեմայի արդիականությունը: Տնտեսության կառավարման գործում կենտրոնական դերակատարում ունի գործադիր իշխանությունը, որի առանձին օղակների գործունեության արդյունքներով է պայմանավորված այդ համակարգի արդյունավետությունը: Ընդ որում, կախված երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների բնույթից, դրանց բարդության աստիճանից և լուծման հնարավորություններից, գործադիր իշխանության գործունեությունն ունի կատարելագործման և բարելավման անհրաժեշտություն: Անցած ժամանակահատվածում Հայաստանի երրորդ հանրապետության կայացմանը զուգընթաց ձևավորվել է գործադիր իշխանության գործունեության որոշակի կարգ, պետական կառավարման մարմինների որոշակի համակարգ՝ իրեն բնորոշ լիազորություններով և պարտականություններով, կառավարման գործառույթներով և մեթոդներով, որն ուսումնասիրության և նորովի իմաստավորման կարիք ունի: Ըստ որում, գործադիր իշխանության գործունեության որակն անմիջականորեն առնչվում է երկրում ձևավորված պետական կառավարման տեսակին՝ նախագահական, պառլամենտական, թե խառը: Այսինքն, ընտրված թեման համահունչ է ՀՀ-ում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Տնտեսության կառավարման հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների մշակման գործում կարևորվում են կառավարման ճյուղային և ֆունկցիոնալ գործառույթների զուգակցման և դրանց միջև լավագույն հարաբերակցության սահմանումը: Հայաստանի երրորդ Հանրապետության պայմաններում, երբ երկիրը համայնավարական կառավարումից անցում է կատարում ազատ շուկայական միջավայրի, ավելի քան նշանակալի է դառնում վերը նշված գործառույթների, հատկապես, կառավարման պրակտիկայում, կիրառման կարևորությունը: Ժամանակակից աշխարհի բնութագրական կողմերից են էլեկտրոնային կառավարությունները: Վերջին 25-30 տարիների ընթացքում պետական կառավար-ման ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներն իրենց ազդեցությունն են ունեցել տարբեր երկրների ինչպես պետական կառավարման մարմինների կառուցվածքների, այնպես էլ դրանց գործառութային մեխանիզմների վրա: Այդ բարեփոխումների մեծ մասը ձևավորվել է պետական կառավարման նոր գաղափարախոսության հիմքի, որն ստացել է <<պետական նոր կառավարում>> անվանումը: Պետական նոր կառավարման գաղափարախոսությունը մեծապես արտահայտվել է հատկապես Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և այլ երկրների կառավարման բարեփոխումների ծրագրերում: Ըստ որում, պետական նոր կառավարման ռազմավարության ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկն էլեկտոնային կառավարությունն է եղել (e-Government), քանի որ այն համապատասխանել է պետական նոր կառավարման հիմնական սկզբունքներին: Վերը շարադրվածով է հիմնավորվում ատենախոսության թեմայի ընտրությունն ու հրատապությունը: Հետազոտության նպատակն ու խնդիրները: Հետազոտության հիմնական նպատակն է՝ օգտագործելով պետական կառավարման և գործադիր իշխանության գործունեությանն առնչվող գրականությունը, իրավական ակտերը, տարբեր հետազո-տությունները, պարզել գործադիր իշխանության գործունեության առկա խնդիրներն ու թերությունները և տալ դրանց լուծման հիմնական ուղիները, բարձրացնելու ՀՀ պետական կառավարման համակարգում գործադիր իշխանության գործունեության արդյունավետությունը: Հետազոտության հիմնական խնդիրներն են. - հետազոտել գործադիր իշխանության գործունեության ներկայիս գործող կարգը պետական կառավարման համակարգում, - ուսումնասիրել արտասահմանյան երկրների գործադիր իշխանության համակարգում նախարարությունների և գերատեսչությունների տեղը և դերակատարումները, ինպես նաև գործադիր իշխանության ձևավորման ու կայացման միջազգային փորձը, - ուսումնասիրել ՀՀ-ում գործադիր իշխանության ձևավորման առանձնահատ-կությունները, օրենսդրական հիմքերը, բացահայտել դրանցում առկա խնդիրները գործող սահմանադրության և սահմանադրական բարեփոխումների փաթեթի համեմատության համատեքստում, - ուսումնասիրել ՀՀ գործադիր իշխանության լիազորությունների տարանջատման առանձնահատկությունները, - բացահայտել կառավարության կողմից վարվող ապակենտրոնացման քաղաքականության հիմնահարցերը, - բացահայտել ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման ներդրման մեջ տեղ գտած խնդիրները, վեր հանել դրանց պատճառները և տալ համապատասխան լուծումներ: Հետազոտության օբեկտն ու առարկան: Հետազոտության օբեկտը ՀՀ գործադիր իշխանությունն է, իսկ առարկան` ՀՀ գործադիր իշխանության գործունեության, լիազորությունների տարանջատման և ապակենտրոնացման հետ կապված հիմնախնդիրներն ու դրանց լուծման հիմնական ուղիները: Հետազոտության տեսական, տեղեկատվական և մեթոդաբանական հիմքը: Հետազոտության տեղեկատվական հիմքը ՀՀ կառավարության, մի շարք նախարարությունների, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրատարակված տեղեկագրերը, վերլուծական-տեղեկատվական նյութերն են: Հետազոտության ընթացքում կիրառվել են վիճակագրական և տրամաբանական, համեմատական վերլուծությունների, քանակական գնահատումների և այլ մեթոդներ: Հետազոտության հիմնական գիտական արդյունքներն ու նորույթը: ՀՀ գործադիր իշխանության գործունեության ուսումնասիրության արդյունքում կանխորոշվել են առաջադրված հիմնական խնդիրներով պայմանավորված գիտական արդյունքները, մասնավորապես. 1. 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առանցքային խնդիրներից է կառավարման համակարգի բարեփոխումը, որի համաձայն անցում է կատարվում խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը նշանակում է պետական իշխանության մարմինների դերի ու լիազորությունների փոփոխություններ, հետևաբար 2005թ. նոյեմբերի 27-ին հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության և 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության միջև համեմատական վերլուծության հիման վրա վեր են հանվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների պետական կառավարման համակարգի հետ կապված հիմնախնդիրները և առաջարկվել են լուծման այլընտրանքներ: 2. Գործադիր իշխանությունը իրականացվում է գործադիրի լիազորություններով օժտված հատուկ մարմինների համակարգի միջոցով: Պետական իշխանության գործունեության մեխանիզմում դրանք ներկայացվում են գործադիր կառավարման մարմինների միջոցով: ՀՀ-ում այդ մարմինների համակարգն ունի հետևյալ տեսքը կառավարություն, նախարարություններ, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններ, գործադիր իշխանության գործառույթները իրականացնող օրենքով կազմավորված մարմիններ, հետևաբար պետք է հրաժարվել պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից: 3. Քանի որ <<Էլեկտրոնային կառավարությունը>> պետական իշխանության մարմինների գործունեության կազմակերպման նոր ձև է, հետևաբար պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գրավականներից է լինելու էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը և մեկ պատուհանի սկզբունքով բնակչությանը ծառայությունների մատուցումը: Աշխատանքի կառուցվածքը: Ատենախոսությունը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացություններից, օգտագործված գրականության ցանկից և հավելվածից: Աշխատանքի ծավալը կազմում է 83 էջ՝ ներառյալ օգտագործված գրականության ցանկը:  en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Գործադիր իշխանություն en_US
dc.title Գործադիր իշխանության լիազորությունների տարանջատման և ապակենտրոնացման արդյունավետության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account