DSpace Repository

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Show simple item record

dc.contributor.author Ստամբուլյան, Հռիփսիմե
dc.date.accessioned 2019-04-05T08:42:10Z
dc.date.available 2019-04-05T08:42:10Z
dc.date.issued 2018
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/118
dc.description.abstract ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Հետազոտության թեմայի արդիականությունը: Վերջին տասնամյակները նշանավորվել են միջազգային տնտեսության մեջ զբոսաշրջության կշռի կտրուկ աճով, ինչին զոգահեռ բազմաթիվ զարգացած երկրներում զբոսաշրջությունը դարձել է ծառայություններ արտահանելու և դրամական հոսքեր ներգրավելու արդյունավետ գործիք: Ուշադրության է արժանի նաև այն, որ զբոսաշրջությունից ստացվող համաշխարհային եկամուտները վերջին տասնամյակում աճել են միջինը 6.6% ցուցանիշով: Ինչ վերաբերում է միջազգային զբոսաշրջային այցելությունների թվին, ապա այն հատել է 1 մլրդ , իսկ ըստ ՄԱԿ ԶՀԿ փորձագետների կանխատեսումների, 2023թ. այն կկազմի 1.5մլրդ, 2030թ. 1.8մլրդ : Զբոսաշրջությունը համարվում է աշխատատար ճյուղ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում է նաև գործազրկության նվազեցմանն ու աղքատության հաղթահարմանը: Այս ամենով պայմանավորված, զբոսաշրջությունը զարգացող երկրների համար ևս ձեռք է բերել ընդգծված սոցիալ-տնտեսական նշանակություն: Տնտեսության մեջ հանքարդյունաբերության և գյուղատնտեսության չափազանց մեծ տեսակարար կշիռները տնտեսական աճը դարձրել են կամ խիստ խոցելի արտաքին շուկաների տատանումների նկատմամբ, կամ էլ փոխկապակցված եղանակի բարեհաճությանը: Աշխատատեղերի բացակայությունն իր հերթին ծնում է սոցիալական լարվածություն և նպաստում երկրում աղքատության աճին: Նշված խնդիրների լուծումը դարձել է օրակարգային կառավարության համար` ի դեմս տնտեսության դիվերսիֆիկացիայի և արտահանման այլ ճյուղերի խթանման: Դժվար է հերքել, որ զբոսաշրջությունը Հայաստանում ունի բավարար ներուժ` նպաստելու տնտեսության աճին և ծառայելու որպես այլ ճյուղերի այլընտրանք: Հաշվի առնելով Հայաստանի բարենպաստ բնակլիմայական պայմանները, հարուստ բնաշխարհը, լեռները, գետերը, բուժիչ աղբյուրները, բուսական աշխարհը, ինչպես նաև հարուստ պատմամշակութային ժառանգությունը՝ կարելի է ասել, որ մեր հանրապետությունը ոլորտի զարգացման բնագավառում ունի հսկայական ռեսուրսներ: Ուշագրավ է այն, որ զբոսաշրջության զարգացման գործընթացում վճռորոշ դերակատարում ունի ոլորտի` պետական կարգավորման քաղաքականությունը, ինչի մասին վկայում են բազմաթիվ աշխատություններ և ուսումնասիրություններ: Զարմանալի չէ, որ 2003թ. <<Զբոսաշրջոթյան և զբոսաշրջային գործունեության մասին>> ՀՀ օրենքով ոլորտը հռչակվել է որպես տնտեսության գերակա ճյուղ : Այնուամենայնիվ, դեռևս կան խնդիրներ և բացեր, որոնց շտկման պարագայում կարելի է ակնկալել ոլորտի զարգացման առավել բարձր դինամիկա: Խոսքը, մասնավորապես, ներգնա (ներքին) զբոսաշրջության պետական կարգավորման վերլուծության մասին է մրցունակության միջազգային չափանիշների և հեղինակավոր զեկույցների գնահատման համատեքստում, ինչը հնարավորություն է ընձեռում քննել առկա մոտեցումների ու միջոցառումների արդյունավետությունը` որպես ուղենիշ ամրագրելով միջազգային փորձագիտական շրջանակների երաշխավորումները: Զբոսաշրջությունը՝ որպես գործունեության յուրահատուկ, դինամիկ ոլորտ, մանրակրկիտ ուսումնասիրման և վերլուծության կարիք ունի: Չնայած առկա տեսակետներին և տրված լուծումներին, և հաշվի առնելով զբոսաշրջության զարգացման պոտենցիալ հնարավորությունները, նախադրյալներն ու ռեսուրսների առկայությունը, տնտեսության մեջ ունեցած մեծ դերն ու նշանակությունը, հանրապետությունում զբոսաշրջության տեսական ու գործնական ոչ բոլոր հիմնախնդիրներն են լուծում ստացել, և դրանք շարունակում են հրատապ մնալ: Հաշվի առնելով ներգնա զբոսաշրջության էական ներուժը հայաստանյան տնտեսական դաշտի բարեփոխումներում, ինչպես նաև պետական հատվածի վճռորոշ դերն այդ գործընթացում, այսօր կա ոլորտի պետական համապարփակ կարգավորման քաղաքականության գիտական գնահատման, վերլուծության ու դրա կատարելագործման առաջարկների կարիք` միջազգայնորեն ընդունված դրույթների և փորձի պրիզմայով, ինչն էլ բացատրում է սույն թեմայի ընտրությունն ու ընտրված թեմայի արդիականությունը: Հետազոտության նպատակը և խնդիրները: Հետազոտության նպատակը Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման և պետական կարգավորման արդի հիմնահարցերի բացահայտումն է և զարգացման հեռանկարների մատնանշումը: Վերը նշված նպատակի իրականացման համար աշխատանքում քննության են առնվել հետևյալ խնդիրները. • դիտարկել <<զբոսաշրջություն>> հասկացության տարբեր մեկնաբանություններ, տալ դրա տեսակների ու ձևերի դասակարգում, • ուսումնասիրել զբոսաշրջության դերն ու նշանակությունը սոցիալական, տնտեսական, մշակութային, բնապահպանական և քաղաքական ոլորտներում, • ուսումնասիրել զբոսաշրջության զարգացման միջազգային փորձը, • կատարել ՀՀ զբոսաշրջության ոլորտի արդի վիճակի վերլուծություն և վեր հանել դրա զարգացման հիմնահարցերը, • ուսումնասիրել զբոսաշրջության պետական կարգավորման հիմնահարցերը ՀՀ-ում , • բացահայտել զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները, • բացահայտել առկա զբոսաշրջային ռեսուրսներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև զբոսաշրջության կարգավորման բարելավման ուղիները ՀՀ-ում, • սահմանել պետական կարգավորման դերն ու գործառույթները նշված ոլորտի մրցունակության խթանման գործընթացում, ներկայացնել դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը, • հետազոտել ՀՀ զբոսաշրջության շուկան, գնահատել դրա զարգացման միտումներն ու ներկա ցուցանիշները: Ուսումնասիրության առարկան: Ուսումնասիրության առարկան ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման և պետական կարգավորման առկա հիմնահարցերն են: Ուսումնասիրության օբյեկտը: Ուսումնասիրության օբյեկտը զբոսաշրջության ոլորտն է և դրանում ընդգրկված առանձին օղակները: Աշխատանքի կառուցվածքն ու ծավալը: Աշխատանքը բաղկացած է տիտղոսաթերթից, բովանդակությունից, ներածությունից, երեք գլխից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից և հավելվածից: Աշխատանքի ծավալը կազմում է 91 էջ` առանց հավելվածի: en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Զբոսաշրջության ոլորտ en_US
dc.subject Զբոսաշրջության ոլորտի զարգացում en_US
dc.title ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account