DSpace Repository

Ղեկավարի կոնֆլիկտային վարքի դրսևորման գենդերային առանձնահատկությունները

Show simple item record

dc.contributor.author Միրզոյան, Էլեոնորա
dc.date.accessioned 2019-04-12T07:54:35Z
dc.date.available 2019-04-12T07:54:35Z
dc.date.issued 2018
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/128
dc.description.abstract ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Հետազոտության թեմայի արդիականությունը: Կառուցողական հարաբերություններ կառուցելու, կոնֆլիկտային իրավիճակներում առավել արդյունավետ վարքի ռազմավարություն օգտագործելու ունակությունը ղեկավարի գործունեության կարևոր ցուցանիշն է՝ անկախ գենդերից։ Կազմակերպության ղեկավարն է հիմնականում գտնվում կոնֆլիկտի կենտրոնում և հենց նա պետք է իրեն հասանելի բոլոր միջոցներով լուծի կոնֆլիկտը։ Կոնֆլիկտի կառավարումը ղեկավարի կարևորագույն գործառույթներից մեկն է։ Ղեկավարի համար կոնֆլիկտի լուծումը բավականին արդիական խնդիր է հանդիսանում, քանի որ աշխատանքային գործունեության ընթացքում շատ հաճախ են հակասություններ առաջանում, որոնք էլ հանգեցնում են կոնֆլիկտների։ Ղեկավարի հիմնական խնդիրն է հանդիսանում ժամանակին հասկանալ կոնֆլիկտի առաջացման պատճառները և դրանք վերացնելու համար վարքի արդյունավետ ռազմավարություն ընտրելը։ Եվ որպեսզի բացահայտենք գենդերային առանձնահատկությունների ազդեցությունը կառավարման համակարգում, պետք է հաշվի առնենք կին և տղամարդ ղեկավարների կառավարման մոտեցման տարբերությունները։ Ներկայումս լայնորեն ուսումնասիրվում են տղամարդկանց և կանանց գենդերային և վարքի տարբերությունները կոնֆլիկտային իրավիճակներում, մասնավորապես, կազմակերպական կոնֆլիկտների ժամանակ։ Այդ ուսումնասիրությունները հիմնականում ուղղված են կանանց և տղամարդկանց կենսաբանական տարբերություններին և մյուս տարրերը բավականաչափ չեն ուսումնասիրվում։ Մինչդեռ սա շատ կարևոր և արդիական խնդիր է հանդիսանում ժամանակակից գործնական հոգեբանության համար։ Աշխատանքի նպատակն է՝ բացահայտել ղեկավարների կոնֆլիկտային վարքի ռազմավարությունները՝ կապված նրանց գենդերային առանձնհատկությունների հետ: Հետազոտության վարկածը` կոնֆլիկտային վարքի առանձնահատկությունները ավելի շատ պայմանավորված են ոչ թե կին և տղամարդ ղեկավարների կենսաբանական սեռով, այլ հոգեբանական գենդերային տարբերություններով, ինչպիսիք են՝ արականությունը (masculinity), կանացիությունը (femininity) և անդրոգենությունը (androgenicity)։ Հետազոտության օբյեկտն է` կին և տղամարդ ղեկավարների կոնֆլիկտային վարքի դրսևորման առանձնահատկությունները։ Հետազոտության առարկան` գենդերային տարբերությունների հոգեբանական առանձնահատկությունը կոնֆլիկտային իրավիճակում։ Հետազոտության վարկածից և նպատակից բխում են հետևյալ խնդիրները՝ 1. ուսումնասիրել կոնֆլիկտի սոցիալ-հոգեբանական հիմքերը, տիպաբանությունը և առաջացման պատճառները կազմակերպությունում, 2. ուսումնասիրել ղեկավար-ենթակա կոնֆլիկտի առաջացման պատճառները, կին և տղամարդ ղեկավարների կառավարման ոճի առանձնահատկությունները, ինչպես նաև կոնֆլիկտի կառավարման և հաղթահարման մեթոդները 3. Կոնֆլիկտային վարքի գենդերային առանձնահատկություները բացահայտելու նպատակով մշակել փորձարարական հետազոտության մեթոդիկա, 4. Կին և տղամարդ ղեկավարների հոգեբանական սեռային տարբերությունների՝ արականությաւն, կանացիությանը և անդրոգենության վերհանում, 5. փորձարարական հետազոտության միջոցով հետազոտվող անձանց կոնֆլիկտային վարքի առանձնահատկությունների ուսումնասիրում, 6. տեսական և փորձարարական հետազոտությունների արդյունքների վերլուծություն և գիտական եզրակացությունների կազմում։ Հետազոտության տեսական և մեթոդական հիմքերը: Աշխատանքի հետազոտության համար հիմք են հանդիսացել հայրենական և արտասահմանյան հոգեբանական գիտական աշխատությունները, մասնավորապես Ռ. Աղուզումցյանի, Ա. Լոքյանի և Լ.Պետրոսյանի տեսական մոտեցումները կազմակերպություններում կոնֆլիկտի կառավարման վերաբերյալ, Ա․Անցուպովի և Ա․Շիպիլովի հոգեբանությանմեջ կոնֆլիկտի ուսումնասիրության հայեցակարգերը, Յ. Կարտաշեվի և Ի. Շերբակովի տեսական մոտեցումները կազմակերպություններում կոնֆլիկտի ուսումնասիրության վերաբերյալ, Գ. Հարությունյանի լիդերության գենդերային հայեցակարգը, Օ. Շեվցովի մենեջմենթում գենդերային առանձնահատկությունների տեսական մոտեցումները։ Որպես փորձարարական հետազոտության մեթոդներ կիրառվել են հետևյալ հոգեբանական թեստերը՝ 1. Ք. Թոմասի «Անձի կոնֆլիկտային վարքի հակվածության ախտորոշման» հարցարան, 2. Ս. Բեմի «Անձի տղամարկության-կանացիության ուսումնասիրման» հարցարան, 3. Բասս-Դարկի ագրեսիվության ախտորոշման թեստ, 4. Կոնֆլիկտակայունության մակարդակի ախտորոշան թեստ: Աշխատանքի տեսական և կիրառական նշանակությունը: Հետազոտության արդյունքների վերլուծությունից և ամփոփումից ստացված տվյալները և եզրակացությունները կարող են ղեկավարի աշխատանքային գործունեության արդյունավետության հետագա ուսումնասիրության հիմք հանդիսանալ և գործնականում կիրառվել կառավարման ոլորտում: Աշխատանքի կառուցվածքը: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, 3 գլուխներից՝ 2 տեսական և 1 փորձարարական, եզրակացությունից, գրականության ցանկից և հավելվածներից: Առաջին գլխում ներկայացված են` կոնֆլիկտի ուսումնասիրման հիմնական հայեցակարգերը և տիպաբանությունը, կազմակերպությունում կոնֆլիկտի առաջացման պատճառները, կոնֆլիկտի կառավարումը և հաղթահարումը։ Երկրորդ գլխում ներկայացված են` ղեկավարի կոնֆլիկտային վարքի դրսևորման գենդերային առանձնակատկությունները, ղեկավար-ենթակա կոնֆլիկտի առաջացման պատճառները, կին և տղամարդ ղեկավարների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները։ Երրորդ գլխում ներկայացված է փորձարարական հետազոտական մասը, որը բաղկացած է փորձարարական հետազոտական աշխատանքների կազմակերպմանառանձնահատկություններից, որակական և քանակական վերլուծությունից, ստացված արդյունքների մեկնաբանումից: Եզրակացությունում ներկայացված են տեսական վերլուծության, իրականացված հետազոտության արդյունքների և աշխատանքի իրականացման վերջնական ամփոփումը: Գրականության ցանկում ներկայացված է աշխատանքն իրականացնելու համար օգտագործված հայրենական և արտասահմանյան գրականությունը։ en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Կոնֆլիկտ en_US
dc.subject Ղեկավար-ենթակա կոնֆլիկտ en_US
dc.subject Կոնֆլիկտի կառավարում en_US
dc.title Ղեկավարի կոնֆլիկտային վարքի դրսևորման գենդերային առանձնահատկությունները en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account