DSpace Repository

GR տեխնոլոգիաների հրամայականները Հայաստանի Հանրապետությունում

Show simple item record

dc.contributor.author Գասպարյան, Վահե
dc.date.accessioned 2019-04-12T12:58:08Z
dc.date.available 2019-04-12T12:58:08Z
dc.date.issued 2018
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/133
dc.description.abstract Ներածություն Թեմայի արդիականությունը. ՀՀ-ում GR տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն կընձեռի բարձրացնել սոցիալ-տնտեսական մակարդակը՝ բերելով լեգիտիմության ճգնաժամի հաղթահարման և սոցիալական երկխոսության: GR տեխնոլոգիաների ճշգրիտ գործածումը կբերի նոր տեխնոլոգիաների զարգացման հիմնախնդիրների նորովի մոտեցմանը: Ուսումնասիրությունները իրականացվում են քաղաքական գիտության արդի զարգացման պահանջների շրջանակներում: Թեմայի շրջանակներում ամբողջական կուսումնասիրվի GR գործունեության մեխանիզմները և կապը պետության հետ, պետություն-բիզնես-հասարակություն կապը՝ տրիպարտիզմի համատեքստում, սոցիալական երկխոսությունը և GR սուբյեկտների փոխհարաբերությունները, կդիտարկվի GR առանձնահատկությունները ՀՀ-ում: Քաղաքական GR տեխնոլոգիաները Հայաստանի Հանրապետությունում հիմնականում իրականացվում են տարբեր կերպ: Մի կողմից` դրանք ընկալվում են որպես պետական ոլորտի առանձնահատուկ կենսագործունեության արտահայտություն, մյուս կողմից` այդ իշխանական փոխադարձ կապերը կոնկրետ խնդիրների համակցություն են կազմում, որոնք պահանջում են լուծումներ պետության, պետական կառույցների և մարմինների, ինչպես նաև առանձին քաղաքական սուբյեկտների կողմից: Ռուսաստանի օլիգարխներից մեկը` «Ռուսսկի ալյումինի» ընկերության սեփա-կանատեր Օլեգ Դերիպասկան մի առիթով նշել է, որ հաջողված բիզնեսը 40%-ով կազմված է PR-ից, 40%-ով` GR-ից, և 20%-ով` ճիշտ կառուցված բիզնեսից: Հայաս-տանում այդ ցուցանիշները մի փոքր այլ են: Այն, ինչ կատարվում է մեր տնտեսական դաշտում վերջին տարիներին, ցույց են տալիս, որ ՀՀ-ում հաջողված բիզնեսն ունի հետևյալ բաղկացուցիչ մասերը` 20%-ով կազմված է PR-ից, 70%-ով` GR-ից, և ընդամենը 10%-ով` ճիշտ կառուցված բիզնե¬սից: Այս իրավիճակին նպաստում է այն հանգամանքը, որ ՀՀ-ում, ինչպես նաև այլ հետխորհրդային երկրներում դեռևս չկան լոբ¬բիստական գործունեությունը կանոնակարգող, լոբբիստների համար իրավունքներ ու պարտա¬կանություններ սահմանող հատուկ օրենսդրական ակտեր: Մեր երկրի իրավական ակտերում գործունեության այս տեսակն ընդհանրապես առկա չէ : Հաշվի առնելով այս ամենը՝ հստակ ընդգծվում է Հայաստանի Հանրապետությունում GR տեխնոլոգիաների ավելի խորը ուսումնասիրման կարիքը՝ պայմանավորված ժամանակի հրամայականով: Հետազոտության նպատակը և խնդիրները. Համագումարելով աշխատանքի ընթացքում առաջ քաշվելիք նպատակները և խնդիրները՝ անհրածեշտ է նշել,որ ՀՀ- ում GR տեխնոլոգիաների անվտանգ ու բաց տեղե¬կատվական շուկայի ձևավորման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ . 1) ստեղծել համապատասխան իրավական դաշտ, որով կսահմանվեն GR գործու-նեության սկզբունքներն ու կանոնները, կհամակարգվեն և կերաշխավորվեն Հայաս-տա¬նում քաղաքական GR տեխնոլոգիաների անվտանգ գործունեության ամբողջա¬կա-նությունն ու օրինականությունը. 2) ստեղծել նպաստավոր գիտանորարարական և տեղեկատվական-հաղոր¬դակ-ցական պայմաններ ու նախադրյալներ, որոնք կնպաստեն ժամանակակից պահանջ-ներին համապատասխան GR համակարգում տեղեկատվական հոսքերի շարժու¬նու-թյան ու անվտանգության ապահովմանը. 3) ինստիտուցիոնալացնել «GR մասնագետ» մասնագիտությունը, որպես բիզ¬նե-սի և պետական իշխանության հարաբերությունների առաջատար օղակ. 4) իրականացնել լայնամասշտաբ հետազոտություններ և ուսումնասիրու¬թյուն-ներ GR ծառայությունների հայկական շուկայի կարևորագույն սուբյեկտներին հայտ¬նա-բերելու, պահանջարկը որոշելու, շուկայի այդ հատվածի տնտեսական ներուժը և ֆինանսական տարողունակությունը պարզելու և այլ նպատակներով: Հետազոտության օբյեկտը.մագիստրոսական թեզի հետազոտության օբյեկտը GR զարգացման կառուցակարգերն են՝ քաղաքական դաշտի զարգացման հրամայականների համատեքստում: Հետազոտության առարկան. Հետազոտության առարկան GR տեխնոլոգիաների զարգացման հրամայականները Հայաստանի հանրապետությունում: Հետազոտության ընդհանուր մեթոդաբանությունը և գրականության տեսությունը: Մագիստրոսական թեզի թեմայի ուսումնասիրությունն իրականացվելու է քաղաքական գիտության զարգաց¬ման արդի պահանջներին համաձայն, ուստի հիմք են ծառայելու պատմական, գիտական, օբյեկտիվության և հավաստիության սկզբունքները: Աշխատանքը կատարելիս կիրառվելու է նկարագրման մեթոդը:Կիրառվելու են նաև ինդուկտիվ և դեդուկտիվ մեթոդներ, համակարգվելու են թեմայի վերաբերյալ հրատարակությունները և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային մակարդակներում իրականացվելու են վերլուծություններ և կանխատեսումներ: Օգտագործված մեթոդների համադրաման միջոցով ներկայացվելու են եզրակացություններ և կատարվելու են առաջարկություններ: Հետազոտության իրականացման նկատառումներով դիտարկվելու են ոլորտի մասնագետների աշխատություններ և փորձագիտական վերլուծությունները: Աշխատամքը բաղկացած է երեք գլուխներից, ենթագլուխներից, եզրակացությունից, գրականության ցանկից և հավելվածներից:   en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Լոբբիզմ en_US
dc.subject GR տեխնոլոգիաներ en_US
dc.title GR տեխնոլոգիաների հրամայականները Հայաստանի Հանրապետությունում en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account