DSpace Repository

Արժույթի փոխարժեքը եվ դրամավարկային քաղաքականությունը ՀՀ-ում

Show simple item record

dc.contributor.author Խաչատրյան, Գարեգին
dc.date.accessioned 2019-04-16T11:32:58Z
dc.date.available 2019-04-16T11:32:58Z
dc.date.issued 2018
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/151
dc.description.abstract ՆԵՐԱԾՈԻԹՅՈՒՆ Վերջին տարիներին աշխարհի երկրները, մեծ ուշադրություն են սկսել դարձնել արժութային, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների իրա-կանացմանը: Կայուն և նպատակամետ մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու առումով կարևոր է վերոնշյալ քաղաքականությունների արդյունավետ կոորդինացումն ու դրանց առնչվող հիմնահարցերի մանրամասն հետազոտությունը: Բացի այդ, ժամանակակից գլոբալացման պայմաններում, երբ ավելի է ուժեղանում փոխադարձ կախվածությունն արտաքին և ներքին շուկաների միջև, միայն արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությամբ է հնարավոր չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել հնարավոր արտաքին վտանգները: Այդ փոխադարձ կախվածությունն ավելի ակնհայտ դարձավ հատկապես վերջին՝ 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Նման իրավիճակում ավելի կարևորվեց կենտրոնական բանկերի դերակատարությունը, որոնք, կախված տնտեսական իրավիճակից, վերանայեցին և որոշակի փոփոխություններ մտցրեցին դրամավարկային քաղաքականության գործիքների, նպատակների, մեթոդների և մեխանիզմների մեջ: Հայաստանում ևս, ճգնաժամի խորացման հետ մեկտեղ, որոշակիորեն փոխվել է Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղվածությունը, որը, գների կայունության և տնտեսական խթանման խնդիրների արդյունավետ համադրման կոնտեքստում, կրում էր առավելապես ընդլայնողական բնույթ: Ներկայումս տնտեսական քաղաքականության մշակման ժամանակ հաշվի է առնվում նաև տնտեսամաթեմատիկական մոդելների հետազոտությամբ ստացված ար-դյունքները: Այդպիսի մոդելների միջոցով կապ է հաստատվում տնտեսագիտության տեսական դրույթների և տնտեսական ցուցանիշների փաստացի փոփոխությունների միջև: Թեմայի արդիականությունը: Ազգային տնտեսության համար արդիական մոդելի մշակումը և գնահատումը առանցքային պայման է հանդիսանում , որպեսզի իրականացվող քաղաքականությունը հիմնված լինի հնարավորինս հավաստի և հիմնավոր արդյունքների վրա : Քանի որ 21-րդ դարում ազգային տնտեսությունները զգալի կախվածության մեջ են արտաքին աշխարհից և արտաքին շուկայական հարաբերությունները իրացվում են փոխարժեքի միջոցով, այդ իսկ պատճառով դրամավարկային քաղաքականության իրականացման կարևոր նախապայման է հանդիսանում արժութային ռեժիմի ընտրու-թյունը և արժութային կարգավորմանն ուղղված մոդելների մշակումը: Հետևելով համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին կարելի է տեսնել, որ գլոբալ թվայնացան արդյունքում շատ բարդ է դառնում ճշգրիտ տնտեսական, մասնավորապես դրամավարկային քաղաքականության մշակումը և իրականացումը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ստեղծել մոդելներ որոնց միջոցով հնարավորություն կլինի դրամավարկային քաղաքականությունը էլ ավելի ճկուն դարձնել, ինչը կարող է զերծ պահել բազմաթիվ շուկայական ռիսկերից: Մեր երկրի նման տնտեսության համար, որտեղ մեծ է կախվածությունը արտաքին միջավայրից պետք է առանձնակի ուշադրություն դարձնել արժույթի փոխարժեքի կարգավորմանը՝ դրամավարկային քաղաքականության համատեքստում: Իհարկե ԿԲ-ների երազանքն է իրականացնել արդյունավետ դրամավարկային քաղա-քականություն՝ լիովին վերահսկողություն սահմանելով ազգային արժույթի նկատմամբ: Սակայն արդի տնտեսական իրավիճակում այդ երկու խնդիրների իրականացումը միաժամանակ կարող է հակասությունների տեղիք տալ, այդ իսկ պատճառով պետք է ոչ թե փորձել հասնել այդ 2 նպատակներին միաժամանակ, այլ օպտիմալ լուծումներ առաջարկել, որոնց շնորհիվ զարկ կտրվի ազգային տնտեսության զարգացմանը: Հետազոտության օբյեկտը և առարկան: Սույն աշխատանքի օբյեկտը ՀՀ տնտեսությունն է, իսկ առարկան ՀՀ տնտեսության համար Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային և արժութային կարգավորման քաղաքակա-նությունները: Հետազոտության նպատակը և խնդիրները: Սույն աշխատանքի հիմնական նպատակն է վերլուծել գործող Դրամավարկային և արժութային քաղաքականու-թյունները, բացահայտել դրանցում տեղ գտած թերությունները, գնահատել գնաճի մակարդակի վրա փոխարժեքի փոխանցման ուղու ազդեցությունը և ներկայացնել առաջակներ ՀՀ-ում դրամավարկային և արժութային քաղաքականությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Նշված նպատակին հասնելու համար դրվել են հետևյալ խնդիրները. 1. Հետազոտել գնաճի և փոխարժեքի կարգավորման տեսանկյունից առանցքային հանդիսացող տեսական և մեթոդական հիմնախնդիրները, դրամավարկային և արժութային քաղաքականության փոխազդեցության մեխանիզմները, համաշ-խարհային և ազգային տնտեսագիտական գրականության մեջ հետազոտության առարկայի վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքները: 2. Ուսումնասիրել գների և արժույթի փոխարժեքի կարգավորման քաղաքա-կանության զարգացման փուլերը ՀՀ-ում: 3. Վերլուծել դւամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմ-ների աղդեցությունները, ինչպես նաև գնահատել թե ինչպես է դրամավարկային քաղաքականությունը ազդում գների և փոխանցման էֆեկտի վրա: 4. Հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա ստացված եզրահանգումների համաձայն ձևակերպել ընդհանուր բնույթի առաջարկու-թյուններ Հայաստանի տնտեսության համար , որոնք կիրառելի կլինեն նաև մի շարք այլ զարգացող երկրներում: en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Դրամավարկային քաղաքականություն en_US
dc.subject Արժույթ en_US
dc.subject Փոխարժեք en_US
dc.title Արժույթի փոխարժեքը եվ դրամավարկային քաղաքականությունը ՀՀ-ում en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account