DSpace Repository

Վարչական տույժերի տեսակները և դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները

Show simple item record

dc.contributor.author Սուքիասյան, Սաթենիկ
dc.date.accessioned 2019-04-26T07:38:54Z
dc.date.available 2019-04-26T07:38:54Z
dc.date.issued 2018
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/199
dc.description.abstract Ներածություն Ուսումնասիրվող թեմայի արդիականությունը: Հայաստանի երրորդ Հանրապետության գոյության ընթացքում բազմաթիվ իրավական, տնտեսական, սոցիալական փոփոխություններ տեղի ունեցան, որոնք ունեցան ինչպես իրենց դրական, այնպես էլ բացասական ազդեցությունը երկրի օրենսդրական համակարգի զարգացման վրա: Իրավական բարեփոխումների համատեքստում պետք է նշել, որ փոփոխությունները բազմաթիվ էին, մասնավորապես` երկրի իրավական-քաղաքական կարևորագույն փաստաթղթի` Սահմանդրության փոփոխությունները: Ազգային իրավական համակարգի միջուկը և շարժիչ ուժը սահմանադրությունն է, որի շուրջ են ձևավորվում իրավական համակարգի մյուս բաղադրիչները: Սահմանադրության ուղղակի խնդիրը հասարակական հարաբերությունները կարգավորելը չէ, այլ այն ամրագրում է հիմնական սկզբունքները, մեխանիզմները, որոնց հիման վրա արդեն անմիջապես հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերն են ընդունվում: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր անգամ սահմանադրական փոփոխություններին զուգընթաց փոփոխվում են բազմաթիվ օրենքներ ու օրենսգրքեր, որոնք անխուսափելիորեն շոշափում են սոցիալական լայն զանգվածների շահերը: Ուսումնասիրության արդիականությունը թելադրված է նաև այն հանգամանքով, որ 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Հայաստանը պետք է շարժվի ժամանակի մարտահրավերներն ընդունելով, ներպետական օրենսդրական դաշտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելով: Իրավական բարեփոխումների ֆոնին կարևոր է մատնանշել վարչական իրավունքի տեղը և դերը հայրենական իրավական համակարգում, որը վերջինիս առաջատար ճյուղերից է և կարգավորում է պետական կառավարման ոլորտում առաջացող հասարակական հարաբերությունները: Վարչական պատասխանատվության ինստիտուտը բազմաթիվ երկրներում նույնիսկ չկա, իսկ Հայաստանում այն հաստատուն քայլերով առաջ է ընթանում: Ուստի կարևոր ենք համարում սահմանադրական բարեփոխումներից հետո վարչական պատասխանատվության, և հատկապես, վարչական տույժերի համակարգի բարելավմանն ուղղված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նոր նախագծի ընդունումը, քանզի նրանում համապարփակ ձևով ներկայացված են նոր իրավակարգավորումները: Հետազոտության նպատակը և խնդիրները: Աշխատանքի հիմնական նպատակն է վեր հանել վարչական տույժերի համակարգում առկա խնդիրները, անդրադառնալ տույժերի տարբեր տեսակների կիրառության առանձնահատկություններին, դրա հետ կապված ՎԻՎՕ նախագծում առկա նոր կարգավորումներին: ՎԻՎՕ նախագծում գործող օրենսդրությունում առկա վարչական տույժերի տեսակներին ավելացվել են նորերը, որոնց ուսումնասիրությունը հանգում է այն եզրակացությանը, որ վարչական տույժերի տեսակների ընդլայնումը միայն գործնականում առկա խնդիրները լուծելու և օրենսդրական բացը լրացնելու պահանջն է: Աշխատանքում նաև անդրադարձ է կատարվել իրավաբանական անձանց` որպես վարչական պատասխանատվության սուբյեկտի, որը ևս առկա է ՎԻՎՕ նախագծում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անցումային ժամանակաշրջանում, շուկայական տնտեսության հարաբերությունները զարգանում են, և գնալով աճում է իրավաբանական անձանց թիվը: Եվ, հետևաբար, հնարավոր չէ եղած իրավակարգավորումներով լուծել իրավաբանական անձանց հետ կապված խնդիրները: Փորձել ենք նաև առանձին վերլուծություն կատարել` հիմնված միջազգային փորձի վրա, փորձելով համեմատել վարչական տույժերի տեսակների կիրառելիությունը տարբեր երկրներում, և, ընդհանրապես վարչական պատասխանատվության ինստիտուտի զարգացման միտումներին զարգացած երկրներում: Մագիստրոսական թեզի տեսական հիմք են հանդիսացել ինչպես հայ, ռուս, այնպես էլ եվրոպացի ու ամերիկացի մի շարք իրավաբանների, տեսաբանների հեղինակած աշխատություններն ու հրապարակած հոդվածները: Մագիստրոսական թեզի նորմատիվային հիմքը կազմել են այն բոլոր օրենքներն ու ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը, որոնք առնչվում են ուսումնասիրվող թեմային: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիան, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, ՄԻԵԴ-ի որոշումները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը: Մագիստրոսական թեզի մեթոդաբանական հիմքը: Ուսումնասիրվող թեմայի մեթոդոլոգիական հիմք են հանդիսացել ընդհանուր գիտական մեթոդները` նկարագրական, վերլուծության, համակարգակառուցվածքային, պատմահամեմատական, ինչպես նաև հենց իրավաբանական մեթոդները` իրավահամեմատական և պատմաիրավական: Հետազոտության գիտական նշանակությունը կայանում է նրանում, որ կատարված վերլուծությունները և եզրահանգումները կարող են օգտագործվել վարչական տույժերի տեսակների համակարգի հետագա ուսումնասիրության համար: Այն նաև իրենից ներկայացնում է ՎԻՎՕ-ի և ՎԻՎՕ նախագծի միջև վարչական պատասխանատվությանն և տույժերին առնչվող համեմատական մի աշխատություն, որը վեր է հանում առկա տարբերությունները: Փորձ է կատարվել վերլուծել և ցույց տալ փոփոխությունների հնարավոր ազդեցությունը` գործող օրենսդրության համեմատությամբ: Հետազոտության գործնական նշանակությունը: Աշխատությունը կարող է գործնական նշանակություն ստանալ իրավակիրառ գործընթացներում, քանզի համեմատական մեթոդի կիրառման արդյունքում վեր հանված հիմնադրույթները բացատրվում են հենց պրակտիկ գործընթացների օրինակներով: Կատարված վերլուծությունները ուսումնասիրվող իստիտուտի վերաբերյալ կարող են կիրառվել պրակտիկայում առավել պարզ համակարգ մշակելու համար: Մագիստրոսական թեզի կառուցվածքը: Մագիստրոսական թեզը բաղկացած է ներածությունից, երեք ենթավերնագրեր պարունակող երկու գլուխներից, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից: Առաջին գլխում անդրադարձել ենք վարչական տույժի բնորոշմանը ներպետական և միջազգային իրավական համակարգում, մասնավորապես` «վարչական տույժ» հասկացության իրավական էվոլուցիային, վարչական տույժերի համեմատական վերլուծությանը` սահմանված ՀՀ ՎԻՎՕ-ով և ՎԻՎՕ-ի նախագծով, ինչպես նաև տարբեր տեսաբանների կարծիքներին «վարչական տույժ» տերմինի բնորոշման, դրա` վարչական իրավախախտման և վարչական պատասխանատվության հետ կապի առնչությամբ: Երկրորդ գլխում ներկայացրել ենք վարչական տույժերի տեսակների նշանակման կարգն ու սկզբունքները, վարչական տույժերի առանձին տեսակների գործնական կիրառման առանձնահատկությունները` ներպետական և միջազգային օրենսդրության համեմատական վերլուծությամբ, ինչպես նաև արդի զարգացման միտումները: en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Վարչական տույժ en_US
dc.subject Վարչական տույժերի տեսակները en_US
dc.title Վարչական տույժերի տեսակները և դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account