DSpace Repository

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ (ՀՀ ՕՐԻՆԱԿՈՎ)

Show simple item record

dc.contributor.author Օհանյան, Սիրանուշ
dc.date.accessioned 2020-11-24T07:49:34Z
dc.date.available 2020-11-24T07:49:34Z
dc.date.issued 2020
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/210
dc.description.abstract ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Աղքատությունը մի մարտահրավեր է, որի հաղթահարմանն են միտված այսօր բազմաթիվ միջոցառումներ, որոնք իրականացվում են բազմաթիվ երկրների և մի շարք կազմակերպությունների կողմից: Աղքատությունն ավելին է, քան կայուն կենսամիջոցներ ապահովելու համար անհրաժեշտ եկամտի և ռեսուրսների պակասը։ Աղքատությունը բերում է սովի, թերսնուցման, սոցիալական խտրականության ու մեկուսացման, այնպիսի կենսունակ ծառայությունների սահմանափակ հասանելության, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և այլ հիմնական ծառայությունները: Աղքատության մեղմման գործում մեծ է մարդկային կապիտալի զարգացման դերը՝ ի դեմս կրթության: Որակյալ կրթությունը բարելավում է մարդկանց կյանքն ու բերում կայուն զարգացման: Կրթությունը բանալի է, որը հնարավորություն է տալիս մարդկությանը ճեղքել աղքատության շղթան ու հասնել բարեկեցության: Կրթությունն օգնում է կրճատել անհավասարությունները, ինչպես նաև հասնել գենդերային հավասարության: Եվ որ ամենից կարևորն է յուրաքանչյուր սոցիալական, ժողովրդավարական պետության համար` այն է, որ կրթությունը վճռորոշ դեր ունի մարդկանց միջև հանդուրժողականության ձևավորման հարցում և նպաստում է խաղաղ հասարակությունների ձևավորմանը: Աղքատությունը (մասնավորապես ծայրահեղ աղքատությունը) մեր երկրում լրջագույն խնդիր է: Ուստի պետք է խթանել կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման, աղքատության հաղթահարման ու համընդհանուր բարեկեցության: Ուսումնասիրության թեմայի արդիականությունը: 20-րդ դարի վերջին վերականգնելով իր անկախությունը՝ Հայաստանի Հանրապետությունը դեռևս պահպանում է անցումային ժամանակաշրջանին բնորոշ առանձնահատկություները, որոնցից առանցքային է երկրում աղքատության բարձր մակարդակը: «Ազգային անվտանգության ռազմավարության» ներքին անվտանգության ռազմավարության մեջ առանձնացված է կյանքի նոր որակի և բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը, որտեղ որպես նպատակներ շարադրված են աղքատության հաղթահարումը, բնակչության կենսամակարդակի հարաճուն բարձրացումը, սոցիալական արդարության ապահովումը, հասարակության բևեռացման վերացումը, գիտակրթական համակարգի արդիականացումը, կրթության մատչելիությունը, հոգևոր-մշակութային ոլորտների շարունակական զարգացումը: Ազգային անվտանգության համար որպես ներքին սպառնալիքներ են համարվում` գիտակրթական համակարգի արդյունավետության ցածր մակարդակը, յուրաքանչյուրի համար մասնագիտական կրթության ոչ լիարժեք մատչելիությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ ունի մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունն ու նվազեցնել աղքատությունը: Եվ այս նպատակի իրագործման համար առանցքային են կրթական համակարգի կատարելագործումը՝ մասնավորապես աղքատ բնակչության շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, ինչպես նաև կրթությունն ու գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը: Ուսումնասիրության օբյեկտը և առարկան: Թեզի շրջանակներում ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում մեր երկրում աղքատությունը և ՀՀ կրթական համակարգը, իսկ առարկա՝ ՀՀ կրթական համակարգի կատարելագործման ուղիները և աղքատության մակարդակն ու դրանց միջև պատճառահետևանքային կապերը: Թեզի հետազոտության նպատակը և խնդիրները: Աղքատությունը, մասնավորապես ծայրահեղ աղքատությունը, լրջագույն խնդիր է, որի առաջ կանգնած է այսօր նաև Հայաստանի Հանրապետությունը: Արդի աշխարհում գնալով ավելի ու ավելի է կարևորվում կրթության դերը՝ որպես աղքատության հաղթահարման գործոն: Աշխատանքի նպատակն է կրթական համակարգի բարեփոխումների հիմնական ուղղությունների վերհանումն ու ներկայացումը՝ աղքատությունը հնարավորինս մեղմելու նպատակով: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգում առկա բացերն ու թերությունները` մեր աշխատանքը նպատակ ունի առաջարկելու հնարավոր լուծումներ ու բարեփոխումների ուղղություններ՝ կրթական համակարգում իրականացվելիք՝ ուղղված կրթության մատչելիության և հասանելիության բարձրացմանը, և սոցիալական անհավասարությունների մեղմմանը: Ուսումնասիրության նպատակի իրագործման ուղղությամբ աշխատանքում առանձնացրել ենք հետևյալ խնդիրները`  Վեր հանել Հայաստանի Հանրապետության աղքատության պատկերն ու դրա առաջացման հիմնական պատճառները:  Ներկայացնել ու բնութագրել աղքատության հաղթահարման միջազգային փորձը:  Ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի ներկա վիճակը:  Վերլուծել հնարավոր տարբերակներն ու միջոցները՝ միտված կրթական համակարգի արդիականացմանը:  Անցկացնել սոցիալական հարցում` հասկանալու, թե որքանո՞վ է մեր երկրում կրթությունը համարվում արդյունավետ:  Փորձել գտնել և վերլուծել կրթություն-աղքատություն և աղքատություն-կրթություն պատճառահետևանքային կապը:  Ուսումնասիրել վերոնշյալ նպատակին հասնելու համար միջազգային պրակտիկայում իրականացված միջոցառումները: Հետազոտության տեղեկատվական, տեսական և մեթոդաբանական հիմքերը: Հետազոտության համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերը հավաքագրվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներից, ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագրերից, օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերից, միջազգային կառույցների, հայրենական և արտասահմանյան հեղինակների կողմից աղքատության և կրթության բնագավառում իրականացրած ուսումնասիրություններից: Հետազոտության ընթացքում օգտագործվել են գիտական ուսումնասիրման ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ մեթոդներ: Աշխատանքում կիրառվել են ինդուկցիայի և դեդուկցիայի, համեմատական վերլուծության և այլ մեթոդներ: Անցկացվել է նաև սոցիոլոգիական հարցում, որի արդյունքներն օգնել են առավել ճշգրիտ և օբյեկտիվ եզրակացություններ կատարելու գործում, ինչպես նաև հիմք են հանդիսացել մեր առաջարկությունների կազմման համար՝ ուսումնասիրության ոլորտում բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Հետազոտության գիտական նորույթը: Հետազոտության գիտական նորույթը կայանում է աղքատություն-կրթություն և կրթություն-աղքատություն պատճառահետևանքային կապերի բացահայտման ու գնահատման, աղքատության և ցածրորակ կրթության սոցիալական վատ հետևանքների բացահայտման և դրանց վերացմանը միտված առաջարկների մեջ։ Թեզի կազմը և ծավալը: Թեզը բաղկացած է ներածությունից, երեք գլխից, եզրակացություններից և առաջարկություններից, գրականության ցանկից հավելվածից: Թեզի ծավալը կազմում է 116 էջ՝ առանց հավելվածի: Թեզի առաջին գլուխը վերնագրված է «Աղքատության հիմնախնդիրը և պայքարը աղքատության դեմ»: Այս գլխում հիմնականում ներկայացված է աղքատության ընդհանուր բնութագիրը, և թե ինչ միջոցառումներ են միտված դրա հաղթահարմանը: Ինչպես նաև անդրադարձ է կատարվել աղքատության հաղթահարման միջազգային փորձին ու այս ոլորտում Հայաստանի Հանրապետության քայլերին: Երկրորդ գլուխը վերնագրված է «Կրթությունը՝ որպես աղքատության հաղթահարման, ներառական աճի և կայուն զարգացման նախապայման»: Այստեղ անդրդարձել ենք ՀՀ կրթական համակարգին, այն մարտահրավերներին որոնք ընկած են ՀՀ կրթական համակարգի առջև, և վերոնշյալի հեռանկարներին: Երկրորդ գլխում ամփոփվում են նաև մեր կողմից կատարված սոցիալական հարցման արդյունքները ու վերլուծվում այս շրջանակներում Հայաստանի բացերն ու քայլերը, որոնք ընկած են մեր կրթական համակարգի կատարելագործան հիմքում: Երրորդ գլուխը վերնագրված է «Կրթական համակարգի փոփոխությունների ազդեցությունը աղքատության մակարդակի վրա»: Այստեղ սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում վերլուծվում է կրթական համակարգի դերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվում կրթությանը՝ որպես անձի բարեկեցության ու կայուն զարգացման գործիք: Աշխատանքի վերջում կատարվել է եզրակացություն և առաջ են քաշվել մի շարք առաջարկություններ՝ կապված կրթական համակարգում փոփոխությունների ու բարեփոխումների հետ, որոնք հիմնված են մեր հետազոտության ու կատարած հարցման վրա: en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Կրթություն en_US
dc.subject Աղքատություն en_US
dc.title ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ (ՀՀ ՕՐԻՆԱԿՈՎ) en_US
dc.type Other en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account