DSpace Repository

ՀՀ հիփոթեքային վարկավորման շուկայում տոկոսադրույքների նվազեցման քաղաքականության հիմնախնդիրները

Show simple item record

dc.contributor.author Մեժլումյան, Լիանա
dc.date.accessioned 2020-11-24T08:21:14Z
dc.date.available 2020-11-24T08:21:14Z
dc.date.issued 2020
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/212
dc.description.abstract Ներածություն Թեմայի կարևորությունը և արդիականությունը: Թեմայի արդիականությունը և հրապարակայնությունն մեծապես պայմանավորված են հիփոթեքային շուկայի զարգացման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության համար ժամանակակից պայմաններում կարևորագույն հիմնախնդրիներից են կայուն տնտեսական աճի պահպանման հաշվին մրցունակ տնտեսության ձևավորումը, ներդրումային ակտիվության բարձրացումը, քաղաքացիների բարեկեցության աճը, ֆինանսական և բանկային ոլորտում իրավիճակի կայունացումը: Դրանց հետ մեկտեղ, բնակարաններով բնակչության ապահովման մակարդակը երկրի տնտեսական զարգացման հիմնարար բնութագրիչներից է: Այդ հիմնախնդրի լուծումը հանրապետության բնակչության զգալի մասի համար կծառայի որպես տնտեսության կայուն զարգացման գրավական: Հիփոթեքային վարկավորման ակտիվ ներգործություն է ունենում երկրում անշարժ գույքի շուկայի և բնակարանային շինարարության զարգացման վրա: Պետական միջոցների սղության պայմաններում իշխանության մարմինների համար ավանդական խնդիր է բնակարանային շինարարության ոլորտ արտաբյուջետային միջեցների ներգրավումը: Առավել հեռանկարային են համարվում բնակարանային ապահովվածության խնդրի լուծման համար երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման համակարգի ձևավորումն ու զարգացումը: Այն մի կողմից նպաստում է մի շարք սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, իսկ մյուս կողմից էլ՝ արժեզրկման նվազմանը՝ ներգրավելով բնակչության և կազմակերպությունների ժամանակավորապես ազատ դրամական միջոցները: Զարգացած և զարգացող երկրների փորձը ցույց է տալիս, որ հիփոթեքային բիզնեսը հաջողություն է ունենում այն դեպքում, երբ պետությունն ապահովում է բանկերի համար հիփոթեքային վարկավորման նպաստավոր պայմաններ՝ դրանով իսկ մատչելի դարձնելով հիփոթեքային վարկն ազգաբնակչության համար: Աշխատանքի նպատակն ու խնդիրները: Հետազոտության հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկի շուկայի զարգացման 4 հիմնախնդիրների լուծումը, և եկամուտների ցածր մակարդակ ունեցող այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է հիփոթեքային վարկի հասանելիության բարձրացման ուղիների մշակումը: Նշված նպատակի իրագործման համար թեզում առաջադրվել և լուծվել են հետևյալ խնդիրները. • Իրականացնել ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման շուկայի վիճակի գնահատումը և վերհանել առկա խնդիրները, • Պարզաբանել հիփոթեքային վարկավորման համակարգերի ձևավորման ու զարգացման արտերկրյա փորձը, • Գնահատել ՀՀ-ում անշարժ գույքի վրա հիփոթեքային վարկավորման ազդեցությունը, • Բացահայտել ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովման աղբյուրները, • Դիտարկել պետական մասնակցության հնարավորությունները հիփոթեքային վարկավորման գործում և մշակել դրա իրականացման արդյունավետությունը ապահովող մեխանիզմներ: Աշխատանքում օգտագործվող հետազոտության մեթոդները: Թեզում տեսամեթոդական հիմք են հանդիսացել դասական և ժամանակակից տնտեսագիտության հիմնարար դրույթները, ինչպես նաև տնտեսության ֆինանսական հատվածին վերաբերվող հայրենական և արտասահմանյան տնտեսագետ հեղինակների աշխատությունների արդյունքները: Ուսումնասիրության համար որպես տեղեկատվության աղբյուր են ծառայել Հայաստանում հիփոթեքային շուկայի հարաբերությունները կարգավորող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկի, նաև մի շարք միջազգային կազմակերպությունների պաշտոնական տեղեկատվական նյութերը և հետազոտությունների արդյունքները: Օգտագործվել են նաև կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքը: Հետազոտության օբյեկտը և առարկան: Ուսումնասիրության օբյեկտ է հանդիսանում ՀՀ հիփոթեքային շուկան, նրա զարգացումները և պետության դերը կառուցվող հիփոթեքային համակարգի շրջանակներում, իսկ ուսումնասիրության առարկան՝ 5 առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկավորման զարգացման հիմնահարցերն են: Ուսումնասիրության արդյունքների կիրառման նշանակությունը: Հետազոտության մեջ արտացոլված առաջարկությունները կնպաստեն հիփոթեքային վարկավորման մատչելիության բարձրացմանը, ինչն իր հերթին, անշուշտ, կհանգեցնի բնակարանային շինարարության խթանմանը և պետության ուղղակի մասնակցության միջոցով անշարժ գույքի զարգացմանն ուղղված նոր ռազմավարական մոդելների մշակմանը: Հետազոտության գործնական նշանակությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մշակվել և առաջարկվել են նոր մոտեցումներ: Աշխատանքի կառուցվածքը և ծավալը: Աշխատանքը շարադրված է 89 էջի վրա, բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից, պարունակում է շուրջ 16 աղյուսակ և գծապատկերներ: en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Հիփոթեք en_US
dc.subject Վարկավորում en_US
dc.subject Տոկոսադրույք en_US
dc.title ՀՀ հիփոթեքային վարկավորման շուկայում տոկոսադրույքների նվազեցման քաղաքականության հիմնախնդիրները en_US
dc.type Other en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account