DSpace Repository

ՀՀ համաշխարհային մրցունակության դիրքերի բարելավման ազդեցությունը գործարար միջավայրի միջազգայնացման վրա

Show simple item record

dc.contributor.author Մովսեսյան, Քրիստինե
dc.date.accessioned 2022-03-18T10:30:15Z
dc.date.available 2022-03-18T10:30:15Z
dc.date.issued 2020
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/222
dc.description.abstract Ներածություն Թեմայի արդիականությունը: Աշխարհում չկա այնպիսի երկիր, որը կարողանա զարգանալ առանց այլ երկրների հետ տնտեսական կապերի և համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու: Հետևապես երկրի մրցակցային միջավայրի ու գործարար միջավայրի միջազգայնացումը առաջնային նշանակություն ունեն յուրաքանչյուր պետության համար: Հայաստանի պես փոքր, ոչ այնքան շատ ռեսուրսներով, ոչ բարենպաստ աշխարհագրական դիրքով, դեպի ծով ելք չունեցող երկրի համար օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում առանցքային դեր ունի բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման գործում: Օտարերկրյա ներդրողներն իրենց ներդրումները կատարելուց առաջ ուսումնասիրում են երկրի մրցակցային ցուցանիշները, գործարար միջավայրը, քաղաքական վիճակը և մի շարք ասպեկտներ հաշվի առնելով կատարում են իրենց որոշումը: Համաշխարհային մրցունակության դիրքերի բարելավում և առավել բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն արդի հիմնախնդիր է ՀՀ տնտեսության համար և երկրի զարգացման գլխավոր ասպեկտներից մեկը: Սրանով էլ պայմանավորված է թեմայի արդիականությունը: Հետազոտության նպատակը: Հետազոտության նպատակն է բացահայտել մրցունակություն և գործարար միջավայր հասկացությունները, դիտարկել միջազգային փորձը և առանձնացնել ՀՀ տնտեսության մեջ կիրառելի ասպեկտները, ինչպես նաև վերհանել ՀՀ գործարար միջավայրում առկա բացերն ու առաջարկել լուծումներ, դիտարկելով միջազգային վարկանշային աղյուսակներում ՀՀ դիրքերը, դիտարկել օտարերկրյա ուղղակի ներդրումների դերը ՀՀ գործարար միջավայրն առավել բարենպաստ դարձնելու գործում և առաջարկել լուծումներ ՀՀ մրցունակության բարելավման համար: Հետազոտության օբյեկտը և առարկան: Հետազոտության օբյեկտը ՀՀ գործարար միջավայրն ու մրցունակությունն է, իսկ առարկան՝ ՀՀ գործարար միջավայրի միջազգայնացումն ու մրցունակության դիրքերի բարելավումը: Հետազոտության տեսամեթոդական և տեղեկատվական հիմքերը: Հետազոտության համար տեսական հիմք են հանդիսացել գործարար միջավայրի և մրցակցության վերաբերյալ տարբեր տնտեսագետների կողմից լայն կիրառություն ունեցող հրապարակումներն ու աշխատությունները, ինչպես նաև առաջադրած վերլուծական դրույթները։ Հետազոտությանն անհրաժեշտ տեղեկատվական հիմքերն են ԱՎԾ-ի, ՀՀ էկոնոմիկային նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և այլ նախարարությունների ու կից կառույցների պաշտոնական տվյալներն ու հրապարակումները, Համաշխարհային բանկի, Doing business-ի, ՏՀԶԿ-ի և այլ կառույցների կողմից հրապարակված զեկույցներն ու պաշտոնական վիճակագրությունը, զեկույցները: Հետազոտության կառուցվածքը: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, 3 գլուխներից, եզրակցություններ և առաջարկություններից, օգտագործված գրականության ցանկից և հավելվածներից, բաղկացած է 90 էջից` առանց հավելվածների:  en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Մրցունակություն en_US
dc.subject Ներդրում en_US
dc.title ՀՀ համաշխարհային մրցունակության դիրքերի բարելավման ազդեցությունը գործարար միջավայրի միջազգայնացման վրա en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account