DSpace Repository

Կյանքի որակի բարձրացման հիմնախնդիրները ՀՀ-ում

Show simple item record

dc.contributor.author Համբարձումյան, Քրիստինե
dc.date.accessioned 2022-03-18T10:46:12Z
dc.date.available 2022-03-18T10:46:12Z
dc.date.issued 2020
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/223
dc.description.abstract ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Մարդկային զարգացման հայեցակարգում առանձնահատուկ և կարևոր տեղ ունի բնակչության կյանքի որակը, բնակչության եկամուտները և բարեկեցությունը: Վերջին հաշվով, որքան բարձր է բնակչության կյանքի որակը, այնքան, մեծ են մարդկային զարգացման իրական հնարավորությունները: Բնակչության կյանքի որակը հնարավոր չէ չափել քանակական կամ որակական ցուցանիշով: Կյանքի որակը (կենսամակարդակը բարեկեցությունը,) իր ամենաընդհանուր բնութագրմամբ ոչ այլ ինչ է, քան բնակչության պահանջմունքների բավարարման որոշակի մակարդակ, կամ աստիճան, քանի որ ոչ մի հասարակարգում և ոչ մի երկում հասարակության, մարդկանց բոլոր պահանջմունքները լրիվ բավարարվել չեն կարող: Այստեղից բխում է հիմնախնդրի լուծման սկզբունքային այն մոտեցումը, որ հասարակությունը չպետք է նպատակ դնի բնությունից ստացված սահմանափակ ռեսուրսները մինչև վերջ սպառելու, առավելագույնի հասցնել իր անձնական սպառումը և բարեկեցությունը՝ անտեսելով ապագա սերունդների գոյատևելու և նույնպես բարեկեցիկ ապրելու տրամաբանական և բարոյական անհրաժեշտությունը ։ Պետք է նշենք, որ Հանրային քաղաքականության մշակման և բնակչությանը ծառայությունների մատուցման յուրաքանչյուր բնագավառ ներկայիս աշխարհում առաջնորդվում են կենսամակարդակի բարելավման նպատակով: Ավելին տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական հարթություններում կյանքի որակը ծառայությունների մատուցման ցանկալի արդյունքն է՝ արտահայտված կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների, ինչպես նաև բոլոր մակարդակներում պետական գործընկերային քաղաքականության ուղղություններով: Կյանքի որակի սահմանումների բազմազանության մեջ որևէ մեկի ընտրությունն ու նպատակադրումը, այսպիսով, կախված է հասարակությանն ուղղորդված քաղաքականության շեշտադրումներից: Սա է հիմնական պատճառը, որ կյանքի որակի կամ հասարակությունների կամ դրանց առանձին խմբերի բարեկեցության չափման ու գնահատման միջազգային փորձերը ծայրահեղ տարբեր են որդեգրված մոտեցման, կիրառվող մեթոդաբանության, խնդիրների ընդգրկվածության, ոլորտների և բնութագրիչների ընտրության, հետազոտության ծավալների և այլ չափանիշներով: Այս քաղաքականության միջոցառումների իրականացումը, նախ և առաջ, կախված է երկրի տնտեսության վիճակից։ Այսպես, քաղաքացիներին նվազագույն եկամուտներով ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները կարող են ապահովել բնակչության աշխատունակ մասի զբաղվածությամբ, արդյունաբերական արտադրության զարգացվածությամբ և այլն։ Սոցիալական քաղաքականության միջոցառումների այսպիսի ուղղակի կախվածությունը տնտեսական գործոնից բնորոշ է նախ և առաջ մեկ շնչին բաժին ընկնող ցածր եկամուտներով երկրներին, որտեղ տնտեսական ռեսուրսները ստիպված են վերաբաշխել նույնիսկ ի հաշիվ աշխատունակ բնակչության նախորդ սերունդների սոցիալական երաշխիքների։ Հարաբերականորեն բարձր ազգային եկամուտ և գործող սոցիալական ծրագրեր ունեցող երկրներում սոցիալական կարիքների համար լրացուցիչ միջոցների հատկացման որոշումներն իրենց բնույթով համարվում են ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական։ Քանի որ քաղաքացիների հիմնական պահանջմունքները բավարարված են, պաշտպանության հետագա մեծացման հարցը դառնում է քաղաքական քննարկումների առարկա։ Մագիստրոսական թեզի թեմայի արդիականությունը պայմանավորված է վերը թվարկված հիմնախնդիրներով, որոնք պահանջում են հիմնավորված ուսումնասիրություն և վերլուծություն: Հիմնական նպատակը և խնդիրները: Մագիստրոսական թեզի հիմնական նպատակն է ուսումնասիրելով ժամանակակից փորձը, կիրառվող մոդելներն ու զարգացման միտումները, հաշվի առնելով անցումային երկրներում բնակչության աղքատության հաղթահարման հիմնախնդրի լուծման հրատապությունը, բացահայտել ՀՀ-ում եկամուտների բաշխման անհավասարության նվազեցմանն ուղղված սոցիալա-կան քաղաքականության թիրախները, ուսումնասիրել այդ խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը և առաջարկել բնակչության կյանքի որակի և կենսա-մակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականության հետագա զարգացման ուղղությունները, մշակել ու առաջադրել Հայաստանի սոցիալական ոլորտի բարելավմանն ուղղված, գիտականորեն հիմնավորված, արդյունավետ և կիրառելի միջոցառումներ։ Այս նպատակի իրականացման համար առաջադրվել են հետևյալ խնդիրները. ● ուսումնասիրել շուկայական հարաբերությունների համակարգում սոցիա-լական ոլորտի դերի և կարգավորման արդի մեթոդների էությունը, ● համաշխարհային տնտեսության տարածաշրջանային առանձին միավորների (երկրների) եկամուտների քվանտիլային և դեցիլային բաշխվածության ուսումնասիրության հիման վրա բացահայտել եկամուտների անհավասարաչափ բաշխվածության հիմնական բացասական կողմերը, ինչպես նաև առաջարկել դրանց վերացման և եկամուտների անհավասարության կրճատման ուղիներ և մեխանիզմներ, ● հետազոտել ՀՀ բնակչության կենսամակարդակի և եկամուտների, ինչպես նաև աճող պահանջմունքների փոխկապակցվածությունը, առաջարկել հայեցա-կարգային մոտեցումներ` այդ փոխկապակցվածության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, ● գնահատել ՀՀ բնակչության՝ ըստ դեցիլային և քվանտիլային խմբերի եկամուտների ու ծախսերի անհավասար բաշխվածությունը՝ հիմնավորելով այդ անհավասարության հաղթահարմանն ուղղված հիմնական ուղիները, ● գնահատել ՀՀ տնտեսական բարեփոխումների ժամանակաշրջանի մակրոտնտեսական քաղաքականության ազդեցությունը բնակչության կյանքի որակի և կենսամակարդակի շերտավորման վրա, ● կատարել ՀՀ բնակչության կյանքի որակի և կենսամակարդակի բարելավմանն ուղղված քաղաքականության հիմնական ուղղությունների ամփոփ վերլուծություն և առաջարկել այդ ոլորտի կատարելագործման որոշակի միջոցառումներ, ● մշակել բնակչության աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության հիմնական ուղղությունները։ ՈՒսումնասիրության օբյեկտը և առարկան: Կյանքի որակի ուսումնասիրությունները հիմնականում կատարում են երկու ուղղությամբ: Առաջին դեպքում ուսումնասիրության օբյեկտ է հանդիսանում անհատը, որն ունի իր սուբյեկտիվ ընկալումները միջավայրում առկա օբյեկտիվ գործոնների նկատմամբ: Սակայն հավաքական ցուցանիշներում մեկ անհատը չի կարող դիտարկվել մյուսներից առանձնացված: Հետևաբար երկրորդ ուղղությունում ուսումնասիրության օբյեկտ է դառնում հասարակությունը: Ըստ էության՝ <<փաստացի կենսամակարդակ-անհատ-բավարարվածություն>> փոխանցման շղթայի վերջնական ելքի վրա էականորեն ներգործում են անհատի արժեքային համակարգը։ Այս իմաստով կյանքի որակի ցանկացած բաղադրյալ գնահատական անհրաժեշտաբար պետք է հաշվի առնի անհատի արժեքային համակարգի շրջանակներում կազմավորված պատկերացումների, կարծիքի ու ընկալումների դերը բավարարվածության դրսևորման վրա: Ուսումնասիրության առարկան բնակչության կյանքի որակի և նրա բաղադրիչների տեսական, հայեցակարգային և ծրագրային հիմնախնդիրներն են և դրանց լուծման ուղիների բարելավումը: Հետազոտության տեսամեթոդական և տեղեկատվական հիմքերը: Հետազոտության տեսական և մեթոդական հիմքը կազմել են կյանքի որակի վերաբերյալ հայ հետազոտողների աշխատությունները և արտասահմանյան գրականություն, կյանքի որակի տեսության, գնահատման, կենսամակարդակի կանխատեսման ցուցանիշների թեմաներով հրատարակված գիտական աշխատությունները: Ուսումնասիրության ընթացքում կիրառվել են վիճակագրական և վերլուծական նյութեր: Հետազոտության համար տեղեկատվական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների բազաները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալները, Հայաստանի Հանրապետության իրավական և նորմատիվային փաստաթղթերը, միջազգային և հայկական տարբեր կառույցների տեղեկագրերը և փորձագիտական գնահատումները, սոցիալական հարցումների և հետազոտությունների արդյունքները: Կառուցվածքն ու ծավալը: Մագիստրոսական թեզը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից, 3 գծապատկերից, 5 աղյուսակից, օգտագործված գրականության ցանկից և 1 հավելվածից: en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Կյանքի որակ en_US
dc.subject Եկամուտ en_US
dc.subject Աղքատություն en_US
dc.title Կյանքի որակի բարձրացման հիմնախնդիրները ՀՀ-ում en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account