DSpace Repository

Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության կատարելագործման հիմնահարցերը

Show simple item record

dc.contributor.author Սաղաթելյան, Թերեզա
dc.date.accessioned 2022-03-18T10:54:33Z
dc.date.available 2022-03-18T10:54:33Z
dc.date.issued 2020
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/224
dc.description.abstract ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Թեմայի արդիականությունը։ «Ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության կատարելագործման հիմնահարցերը» Հայաստանի Հանրապետությունում գործող ներդրումային միջավայրի և նրա կատարելագործմանն ուղղված քայլերի մասին աշխատություն է։ Այստեղ ներկայացված են և՛ երկրում ներդրումային միջավայրի առկա վիճակը և՛ իրականացվող կամ իրականացվելիք ծրագրերը։ 2018 թվականից ի վեր երկրում տեղի են ունեցել մի շարք արմատական փոփոխություններ, որոնք զարկ են տվել երկրի առաջխաղացմանը։ Նոր կառավարությունը ուղի է հարթում դեպի կայուն ժողովրդավարությանը և երկրի բարգավաճումը։ Հիմնական պայքարը տարվում է աղքատության և գործազրկության շեմի նվազմանը։ Մեծ ուշադրություն է դարձվում հատկապես բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը իր հերթին կարող է նպաստել նոր և բարձր վարձատրվող աշխատատեղիների ստեղծմանը։ Ներկա պահին նախատեսվում է բարելավել գործարար միջավայրը և շեշտը դնել դեպի Հայաստան ներդրումների աճին։ Ինչ վերաբերում է խնդրահարույց հատվածին մինչ այս ներդրումները ՀՀ շատ հաճախ անկում են գրանցել։ Հիմնականում դա կապում են քաղաքական ուժերի փոփոխման և կառավարության կողմից քիչ աջակցման քայլեր ձեռնարկելու հետ։ Այս հարցի շուրջ պահանջվում է ներդրումների արդիականացում և հստակ ծրագրի մշակում, որը վստահություն կներշնչի օտարերկրյա ներդրողին՝ իր գործունեությունը ՀՀ-ում ծավալելու նպատակով։ Ներդրումների ծավալմանը խոչընդոտող մյուս խնդիրը երկրի ռազմական վիճակն է։ Ինչպես գիտենք Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ակտիվ միջպետական կոնֆլիկտի կենտրոնում և դա ռիսկային է դարձնում ներդրումների ծավալումը։ Բացի այդ Հայաստանի Հանրապետության բյուջեի մեծակշիռ մասը ուղղվում է հենց ռազմական բյուջե՝ ինչը չի կարող չանդրադառնալ մյուս ոլորտների վրա։ Խնդրահարույց է նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը։ Չունենալով ելք դեպի ծով և լինելով փակ արևելքից (Ադրբեջան) և արևմուտքից (Թուրքիա) հարևան երկրների կողմից Հայաստանի առևտրային ճանապարհները անցնում են միայն երկու հարևան երկրների տարածքներով, այն է՝ Վրաստանի և Իրանի։ Իր հերթին Իրանի նկատմամբ կիրառվում են մի շարք միջազգային պատժամիջոցներ, որը էլ ավելի մեծ խոչընդոտ է ստեղծում։ Հետազոտության նպատակներն ու խնդիրները։ Հետազոտության նպատակներն են ներկայացնել Հայաստանում առկա ներդրումային միջավայրը, կատարվող միջոցառումները և առկա խնդիրները։ Հետազոտության խնդիրներն են ուսումնասիրել ոլորտում առկա հետազոտությունները և գտնել տարբերակներ՝ առկա խնդիրները լուծելու համար։ Հետազոտության օբյեկտը և առարկան։ Հետազոտվող թեմայի օբյեկտը ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունն է և ներդրումային միջավայրի բարելավման ուղիների բացահայտումն է ։ Հետազոտվող թեմայի առարկան ներդրումային միջավայրի բարելավման տեսական, հայեցակարգային և ծրագրային հիմնախնդիրներն են և դրանց լուծման ձևերի բացահայտումը։ Հիմնախնդրի գիտական մշակվածության աստիճանը։ Ներդրումների խթանմանը և ներդրումային քաղաքականության կատարելագործմանը շատերն են անդրադարձել։ Աշխատանքներ են տարվել ՄԱԿ- ի գրասենյակի կողմից և հրատարակվել են աշխատանքների արդյունքները։ Ներդրումային քաղաքականությանն են անդրադարձել նաև Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի համալսարանները, որոնց հովանավորությամբ մի շարք աշխատություններ են լույս տեսել։ Կառուցվածքն ու ծավալը։ Մագիստրոսական թեզը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից։ Առաջին գլխում ներկայացված են ներդրումները, ներդրումների տեսակները և Հայաստանի Հանրապետությունում գործող, այս ոլորտը կարգավորորղ իրավական ակտերը։ Երկրորդ գլխում ներկայացված են ուսումնասիրության համար ընտրված երկրների փորձը՝ ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումների գրավման նպատակով։ Երկրորդ գլխում ներկայացված են նաև երկրում առկա ներդրումային և գործարար միջավայրի առկա վիճակը և ցուցանիշները միջազգային գնահատման համակարգերում։ Երրորդ գլխում ներկայացված է օտարերկրյա ուղղակի ներդրումների գրավմանն ուղղված միջոցառումները, օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ Հայաստանի օրենսդրական դաշտը կարգավորող երկու փաստաթղթերը, Հայաստան կատարված ՕՈՒՆ-ների վիճակագրությունը։ Այս գլխում ներկայացված են նաև ներդրումային քաղաքականության բարելավմանն ուղղված միջոցառումները և անդրադարձ է արված սփյուռքի կողմից կատարված քայլերին։ Մագիստրոսական թեզը բաղկացած է 78 էջից։ en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Ներդրումային միջավայր en_US
dc.subject Տնտեսություն en_US
dc.title Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության կատարելագործման հիմնահարցերը en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account