DSpace Repository

Կուսակցությունները որպես խորհրդարանական մշակույթի կայացման ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունում

Show simple item record

dc.contributor.author Գաբրիելյան, Հասմիկ
dc.date.accessioned 2022-03-25T12:26:17Z
dc.date.available 2022-03-25T12:26:17Z
dc.date.issued 2020
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/226
dc.description.abstract ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Բոլոր ժամանակներում պետությունները պետական կառավարման ձևին առնչվող հիմնախնդիրների վերլուծությանը մեծ ուշադրություն են դարձրել: Պետական իշխանության երեք թևերի' օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջև հարաբերությունների որակը ոչ միայն խթանել է պետությունների պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, այլև ձևավորել խորհրդարանական մշակույթ: Թեմայի արդիականությունը: Մագիստրոսական թեզի հետազոտության թեմայի ընտրությունը պայմանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման խորհրդարանական ձևի անցմամբ (նշենք, որ պետական կառավարման ձևերին առնչվող թեման հատկապես արդիական է և առավել կարևորվում է հետխորհրդային երկրներում, քանի որ այստեղ անցումը հին պետական իշխանության համակարգից դեպի նորը, որը տեղի ունեցավ արմատական սոցիալական վերափոխումների միջոցով, անխուսափելիորեն հանգեցրեց նաև պետական կառավարման ձևերի փոփոխությանը), որի պայմաններում հրատապ է դառնում կուսակցությունների դերի ուսումնասիրությունը ոչ միայն որպես քաղաքականություն իրականացնող գլխավոր և/կամ առանցքային դերակատարների, այլև իբրև խորհրդարանական մշակույթի կայացման ինստիտուտի: Խորհրդարանական մշակույթի կայացման հիմք են հանդիսանում քաղաքական ինստիտուտների աստիճանը և համոզմունքները, քաղաքական գիտակցության, քաղաքական գործընթացներին մասնակցության, դրանց ընկալունակության աստիճանը, ինչպես նաև կայացած կուսակցական համակարգի առանցքային դերը: Այս համատեքստում մագիստրոսական թեզի արդիականությունը պայմանավորված է ՀՀ-ում խորհրդարանական կառավարման պայմաններում կուսակցությունների' որպես խորհրդարանական մշակույթ ձևավորողների դերով: Հետազոտության հիմնական նպատակներն ու խնդիրները: Սույն հետազոտության հիմնական նպատակն է, հաշվի առնելով «-ում անցումը պետական կառավարման խորհրդարանական մոդելին, միևնույն ժամանակ ընդգծելով պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված հրամայականները, ինչպես նաև կարևորելով հասարակություն-պետություն հարաբերությունների ներդաշնակման և զարգացման անհրաժեշտությունը, առաջ բերել կուսակցությունների դերը որպես խորհրդարանական մշակույթի ձևավորման հիմնական ինստիտուտի գնահատելու նոր մոդել: Ընթացող համակարգային փոխակերպումների, ժողովրդավարական գործընթացների նպատակային իրականացման առումով կարևորվում է կառավարման համակարգի թե' կառուցվածքային և թե' կիրառական վերլուծությունը, ինչպես նաև դրա զարգացման միտումների վերհանմանն ուղղված ուսումնասիրությունների անհրաժեշտությունը: Հաշվի առնելով վերոհիշյալ նպատակի իրականացումը՝ առաջադրել ենք հետևյալ խնդիրները. • ուսումնասիրել խորհրդարանական համակարգի զարգացման փուլերը Հայաստանի Հանրապետությունում, • քննարկել Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր մարմնի կայացման նախադրյալները, • բացահայտել խորհրդարանական մշակույթի կայացման նախադրյալները' վեր հանելով առկա առանձնահատկությունները, • դիտարկել խորհրդարանական մշակույթի իրավաքաղաքական հիմքերը, վերլուծել առկա կիրառական առանձնահատկությունները, • ուսումնասիրել կուսակցական համակարգի զարգացման միտումները 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների համատեքստում, • վեր հանել կուսակցական համակարգի հիմնախնդիրները խորհրդարանական կառավարման անցման պայմաններում, • դիտարկել կուսակցական լիդերների դերը խորհրդարանական մշակույթի ձևավորման, կայացման և զարգացման գործընթացում:  Հետազոտության ընդհանուր մեթոդաբանությունը: Հետազոտության ոաումնասիրության մեթոդների ընտրության հարցում էական նշանակություն են ունեցել քաղաքական գիտության զարգացման արդի հրամայականները: Հետազոտության ընթացքում կիրառվել է ինչպես համակարգային, այնպես էլ պատմահամեմատական, գործառութակառուցվածքային մեթոդներ: Հայաստանի Հանրապետության խորհրդարանական համակարգի բնութագրման, ինչպես նաև կուսակցությունները, որպես խորհրդարանական մշակույթի կայացման հիմնական ինստիտուտ դիտարկելու նպատակով աշխատանքում օգտագործվել է դիալեկտիկական և սիներգետիկական մեթոդաբանությունը: Դիալեկտիկական մեթոդաբանության օգնությամբ խորհրդարանական համակարգում տեղ գտած սիներգետիկական մեթոդի օգնությամբ բացահայտել զարգացումը' կարևորելով որպես խորհրդարանական մշակույթի կայացման հիմնական ինստիտուտի կուսակցական համակարգի զարգացման ինստիտուցիոնալ, սոցիալ- հոգեբանական և քաղաքակրթական դինամիկան: Այս մեթոդները հնարավորություն են ընձեռել բազմաչափության մեջ դիտարկել քաղաքական կուսակցությունների' որպես խորհրդարանական մշակույթի ձևավորման, կայացման ու զարգացման հիմնական ինստիտուտի խնդիրները: Ուսումնասիրության օբյեկտը: Հետազոտության օբյեկտ են հանդիսանում կուսակցությունները և խորհրդարանական մշակույթի կայացման մյուս հիմանական ինստիտուտները: Ուսումնասիրության առարկան: Աշխատանքի ոաումնասիրության առարկան խորհրդարանական կառավարման պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունների դերն է որպես խորհրդարանական մշակույթի կայացման հիմնական ինստիտուտ: Գիտական նորույթ: Վերոհիշյալ հիմնախնդրի բազմաշերտությունը ենթադրում է համակարգված ոաումնասիրություն: Աշխատանքի մեջ փորձ է արվել վերլուծել կուսակցությունների դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման անցման գործընթացում' հիմնվելով քաղաքական մտքի պատմության մեջ ձևավորված մոտեցումների վրա: Ըստ այդմ արձանագրել ենք գիտական նորույթ պարունակող հետևյալ արդյունքները, ներկայացվել է խորհրդարանական մշակույթի կայացման գործում քաղաքական կուսակցությունների դերը գնահատելու նոր մոտեցում' պայմանավորված կուսակցական լիդերության ինստիտուտով, որը հիմնվում է Պլատոնի, Մաքիավելիի, Ասսուելի և մի շարք այլ տեսաբանների մոտեցումների վրա: Աշխատանքի տեսական և կիրառական նշանակությունը: Մագիստրոսական աշխատանքից բխող գիտական եզրակացություններն ու մոտեցումներն ունեն տեսական և կիրառական նշանակություն: Սույն աշխատանքի տեսական նշանակությունն այն է, որ աշխատանքի շրջանակներում առաջ են քաշվել մի շարք նոր հարցադրումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետություննում խորհրդարանական համակարգի անցման պայմաններում կուսակցությունների դերի քննարկմանը, որպես խորհրդարանական մշակույթի կայացման հիմնական ինստիտուտի: Կիրառական տեսանկյունից աշխատանքն արժևորվում է նրանով, որ կատարված վերլուծությունը կարող է կիրառվել փորձագետների և վերլուծաբանների կողմից և հնարավորություն տալ վերջիններիս արդիականացնել իրենց գիտելիքները: Այն օգտակար կարող է լինել նաև քաղաքական վերլուծաբանների, փորձագետների, հատկապես, քաղաքական գործիչների համար: Գրականության տեսություն: Մագիստրոսական թեզի թեմայի ընտրությունը (Կուսակցությունները որպես խորհրդարանական մշակույթի կայացման ինստիտուտ ՀՀ-ում) պայմանավորված է եղել քաղաքական գիտության մեջ նրա ուսումնասիրման ներկայիս աստիճանով: Մինչ այսօր կուսակցությունների և կուսակցական համակարգերի վերաբերյալ կան մշակված տարաբնույթ տեսություններ, որոնք առավել քան բացահայտում են զարգացած երկրներում կուսակցական համակարգերի արդյունավետ գործունեությունը, կերպափոխումները կամ դրանց դրսևորումները հետխորհրդային երկրներում ժողովրդավարական անցման գործընթացներում: Մինչ այսօր խնդրահարույց է քաղաքական զարգացման ճգնաժամերի մեջ գտնվող երկրների  կերպափոխման առանձնահատկությունների այդ գործընթացում պետական կառավարում կողմից կառավարման մշակույթ ձևավորելու հնարավորությունը: Այս համատեքստում, կուսակցական համակարգերի տեսության ուսումնասիրության հարցում նշանակալի ներդրում է կատարվել է. Բյորքի, Ո-. Միխելսի, Ջ. Սարտորիի, Ա. Դյուվերժեի, Կ. Ջ ան դայի, Ջ. Աապալամբարայի և այլոց կողմից: Խորհրդարանական մշակույթի ոաումնասիրությունն իրականացվել է տեսաբաններ Գ. Ալմոնդի, Ս. Վերբայի, Գ. Աեբոնի ուսումնասիրությունների հիման վրա: Չնայած բազմաբովանդակ գրականության առկայությանը' Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական մշակույթի ձևավորման, զարգացման ու կայացման հրամայականները դեռևս մնում են բավարար չափով չուսումնասիրված: Աշխատանքի կառուցվածքն ու ծավալը: Աշխատությունը բաղկացած է ներածական մասից, երեք գլուխներից, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են ենթագլուխների, եզրակացություններ և առաջարկություններ բաժիններից, ինչպես նաև վերջում ներկայացված է օգտագործված գրականության ցանկը: Աշխատանքը բաղկացած է 103 էջից: en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Խորհրդարանական համակարգ en_US
dc.subject Օրենսդիր մարմին en_US
dc.subject Կուսակցություն en_US
dc.title Կուսակցությունները որպես խորհրդարանական մշակույթի կայացման ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունում en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account