DSpace Repository

Հարավային Կովկասի էթնոքաղաքագիտական PR արժեքայնությունը համացանցում

Show simple item record

dc.contributor.author Գասպարյան, Շուշանիկ
dc.date.accessioned 2022-03-25T12:48:10Z
dc.date.available 2022-03-25T12:48:10Z
dc.date.issued 2020
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/228
dc.description.abstract Ներածություն Հետազոտության թեմայի արդիականությունը: Հարկ է նշել, որ էթնոքաղաքական PR-ը համեմատաբար նոր ուսումնասիրության առարկա է: Սակայն արմատներն ավելի հին են, քանի որ էթնիկական տարբերակումներն ու դրանով կապված PR-ը եղել են դեռ անտիկ աշխարհում: Էթնոքաղաքական PR-ի կիրառումը համացանցում արդեն 21-րդ րդւսրի գլուխգործոցներից է: Թեմայի արդիականությունը կայանում է նրանում, որ արդեն վաղուց անցել են դասական պատերազմների ժամանակները և կարևոր է հասկանալ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես կարող են այս կամ այն հակամարտությունները լուծվել տեղեկատվական պատերազմների արդյունքում: Այս հետազոտության շրջանակներում կարևորվում է համացանցի դերը, որը այս դեպքում ոչ միայն տեղեկատվության ստացման աղբյուր է, այլև տեղեկատվության տարածման, քաղաքականության և դիվանագիտության կիրառման հարթակ: Թեման արդիական է նաև այնքանով, որ էթնոքաղաքականությունը, PR-ը և համացանցը դարձել են ներկա քաղաքական գործընթացների հիմք և ուղղություն ցույց տվող գլխավոր ֆակտորներից: Այս ամենի համախմբման արդյունք են գունավոր հեղափոխությունները, որոնցից առաջինը Հարավային Կովկասում' Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի» հեղափոխությունն էր: Հիմնւսխնդրի գիտական ուսումնասիրության աստիճանը: Թեմայի վերաբերյալ ոաումնասիրություններ կան հայերեն և օտարալեզու գրական շրջանակներում: Սակայն հարկ է նշել, որ թեման ինքնին նոր է և հետազոտությունը կառուցված է հիմնականում տարբեր գրական աղբյուրներից' հավաքագրումների և վերլուծական աշխատանքների համատեղման արդյունքում: -Բանի որ թեման ընդգրկուն է և իր մեջ ներառում է գիտությունների համակցություն, հարկ է նշել օգտագործված գրական աղբյուրներն ըստ գլուխների: Առաջին գլուխը հիմնականում հիմնված է Մարգարյան Մ. Քաղաքական PR-ը և անձի սոցիալականացումը նոր հանրային կառավարման համակարգում, Տիշկով Վ., Շաբաև Յու. էթնոքաղաքականություն, Ավեւոիսյան Ա. Հանրային կապերը զանգվածային հաղորդակցության համակարգում, Ալավերդյան Դ. Տեղեկատվական պատերազմներ աշխատությունների հիման վրա: Երկրորդ գլխում մեծամասամբ օգտագործված են վրացական տարբեր աղբյուրներ, որոնք իրենց հերթին գրված են վրաց, հայ և ազգությամբ այլ հեղինակների կողմից: Երրորդ գլուխը ևս գրված է վրացական աղբյուրների և Մարգարյան Մ. Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում գրքի հիման վրա: Առանձին շրջանակներում ուսումնասիրված են PR-ն ու էթնոքաղաքականությունը, իսկ այս երկուսի միասին կիրառելիությունը համացանցում' կատարվել է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության համատեղման արդյունքում: Թեմայի շրջանակներում ուսումնասիրվել են' տարածաշրջանում էթնոքաղաքական PR-ի արդյունքում համացանցում ձևավորված քսենոֆոբիայի ուղղությունները, ինչպիսի PR գործիքների շնորհիվ է համացանցում տեղի ունենում էթնոքաղաքական շահերի պրոպագանդան, ինչպես է համացանցը կիրառվում որպես հարթակ' ազդելու հանրային կարծիքի գիտակցության, հոգեբանության և պետության հանդեպ համարժեք հարաբերությունների ձևավորման հարցում, ինչպես կարելի է կեղծ ինֆորմացիան անընդհատ տարածելու դեպքում այն դարձնել հասարակության գիտակցության անբաժանելի մաս ինչպես է համացանցը կառավարում ամբոխներին, կիրառելով էթնո-հոգեբանական PR: Հետազոտության նպատակներն ու խնդիրները: Քանի որ Հարավային Կովկասն իր աշխարհաքաղաքական դիրքով և կոնֆլիկտների առկայությամբ գտնվում է գերտերությունների ուշադրության կենտրոնում, շատ արդի է տարածաշրջանում գլոբալացող աշխարհին համահունչ համացանցի գերակայության պայմաններում ուսումնասիրելու, թե ինչպիսի ազդեցություն են թողնում տեղեկատվական տեխնոլոգիաները տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հարցում: Այս առումով կարևորվում է բարձրացնել և լուծել հետևյալ խնդիրները' ուսումնասիրել գլոբալիզացիայի ազդեցությունը էթնոքաղաքական խնդիրների վրա, բացահայտել Հարավային Կովկասում առկա կոնֆլիկտների արդյունքում ձևավորված հասարակական կարծիքը, հետազոտել' համացանցում առկա PR գործիքակազմի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառվումը, վերլուծել կոնֆլիկտներով պայմանավորված դասական պատերազմների կերպափոխումը տեղեկատվական պատերազմների դաշտում, կարևորել Հարավային Կովկասի պետությունների հարաբերությունների զարգացումը համացանցային հարթակում, դիտարկել տեղեկատվական դաշտի արդիականացումը' հետ չմնալու տարածաշրջանի զարգացող համացանցային գերակայությունից, կարևորել սոցիալական կայքերի և մեդիայի դերը' համացանցում PR գործիքների լայնակի կիրառման նպատակով, բացահայտել կեղծ տեղեկատվություն տարածող օբյեկտներին, փաստարկել էթնոքաղաքական դրույթների դիրքերի ամրապնդումը' գլոբալացող աշխարհում, վերլուծել համացանցը' որպես նոր քաղաքականության և դիվանագիտության իրականացման արդի հարթակ: Ոաումնասիրության առարկան: Հարավային Կովկասում էթնոքաղաքական PR- ի դրսևորումները համացանցում: Ուսումնասիրության օբյեկտը: Հարավային Կովկասի պետությունների փոխհարաբերությունների արդյունքում' տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառելիությունը: Հետազոտության կառուցվածքը: Մագիստրոսական թեզը բաղկացած է երեք գլուխներից:  en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Էթնոքաղաքագիտական PR en_US
dc.subject Համացանց en_US
dc.subject Տեղեկատվական պատերազմ en_US
dc.title Հարավային Կովկասի էթնոքաղաքագիտական PR արժեքայնությունը համացանցում en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account