DSpace Repository

ԵԱՏՄ երկրների ապահովագրական շուկայի զարգացման հեռանկարները

Show simple item record

dc.contributor.author Մանուկյան, Հռիփսիմե
dc.date.accessioned 2022-03-25T13:16:13Z
dc.date.available 2022-03-25T13:16:13Z
dc.date.issued 2020
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/230
dc.description.abstract ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Հետազոտության թեմայի արդիականությունը: Ապահովագրությունը երկրի տնտեսության կարևորագույն օղակներից է, որը նպաստում է երկրի ֆինանսական կայունության, ինչպես նաև տնտեսական ու սոցիալական անվտանգության ապահովման խնդիրների լուծման գործընթացին: Զարգացած երկրներում ապահովագրությունը արդեն կայուն հիմքեր և առաջխաղացում ունի, որտեղ ապահովագրության գծով ծախսերն ընտանեկան բյուջեի էական մասն են կազմում, մասնավորապես, ըստ վիճակագրական տվյալների, ապահովագրության գծով ծախսերը շվեյցարական ընտանիքների ընդհանուր բյուջեում կազմում են միջին հաշվով 16.5%: Եվրոմիությունում ապահովագրությունը ՀՆԱ-ի 8%-ն է կազմում: ժամանակակից ապահովագրությունն ընդգրկում է մարդկանց կյանքի և երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, քանի որ այն հնարավորություն է տալիս կորուստներ կրելու դեպքում փոխհատուցում ստանալ, ինչն էականորեն նվազեցնում է ներդրումների կատարման ռիսկը: Անընդհատ ստեղծվում են նոր ապահովագրական ապրանքներ (ծառայություններ), որպեսզի կարողանան բավարարել փոփոխվող և բարդացող տնտեսության ու մարդկանց կյանքի պահանջները: Ապահովագրությունն արտադրական փոխհարաբերությունների, բիզնեսի կազմակերպման և իրականացման անհրաժեշտ գործոն է, քանի որ փոխհատուցում է նյութական կորուստներն ու վնասները, ինչպես նաև կարևոր դեր է կատարում անընդհատ ու անխափան վերարտադրության ապահովման համար: Ապահովագրողների քանակի աճը և ապահովագրական ոլորտի զարգացումն ուղղակի կապ ունեն երկրում տնտեսության զարգացման հետ: Ապահովագրողներն այն ֆինանսական կառույցներն են, որոնք տրամադրում են անհրաժեշտ երաշխիքներ տնտեսական անվտանգության ապահովման և կապիտալ ներդրումների վնասաբերության մակարդակի էական նվազեցման գծով: Ապահովագրական շուկան իրենից ներկայացնում է յուրահատուկ տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնք ծագում են ապահովագրական ապրանքի (ծառայությունների) իրացման հետ: Ապահովագրական ծառայությունը կարող է առաջարկվել կամ օրենքի պարտադրանքի (պարտադիր) կամ էլ ապահովագրական պայմանագրի (կամավոր) հիման վրա: Ապահովագրական շուկան ֆինանսական հարաբերությունների որոշակի ոլորտ է, որտեղ առքուվաճառքի օբյեկտ է հանդիսանում ապահովագրական պաշտպանությունը և որտեղ ձևավորվում է դրա պահանջարկը և առաջարկը: ԵԱՏՄ երկրներում ապահովագրության զարգացումը փոքր ինչ դանդաղել է, բոլոր հինգ երկրներում կան շատ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք են զգում, այդ իսկ պատճառով էլ փորձել ենք ուսումնասիրել այդ երկրների ապահովագրական շուկան, գտնել ընդհանրություններ և տարբերություններ, համեմատել, փորձել գտնել որոշ խնդիրների լուծումներ: Հետազոտության նպատակը և խնդիրները: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ԵԱՏՄ երկրների ապահովագրական շուկաները, համեմատություններ անել, փորձել ընդհանուր խնդիրների ընդհանուր լուծումներ գտնել: Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ մարդկանց 80%-ը կյանքի ապահովագրության պոլիսներ ունեն, ԵԱՏՄ երկրներում կյանքի ապահովագրությունը թույլ է զարգացած, կամ ընդհանրապես զարգացած չէ, ինչպես Հայաստանում: ՀՀ-ում ներդրված չէ ոչ միայն կյանքի ապահովագրությունը, այլ նաև առողջության ապահովագրությունը: Հետազոտության խնդիրն է ուսումնասիրել, թե ԽՍՀՄ փլուզումից հետո մինչև օրս ինչ խնդիրներ են լուծվել ԵԱՏՄ երկրների ապահովագրական շուկայում, քանի որ մինչև ԽՍՀՄ փլուզումը կարելի է ասել, որ ապահովագրական շուկան կրել է ձևական բնույթ: Հետազոտության օբյեկտը և առարկան: Հետազոտության ուսումնասիրության օբյեկտը ԵԱՏՄ ապահովագրական շուկան է, իսկ ոաումնասիրության առարկան' ԵԱՏՄ ապահովագրական շուկայի զարգացման հիմնախնդիրների լուծման մոդելները: Աշխատության կառուցվածքը և ծավալը: <<ԵԱՏՄ երկրների ապահովագրական շուկայի զարգացման հեռանկարները» մագիստրոսական թեզը բաղկացած է բովանդակությունից, ներածությունից, երեք գլուխներից, որոնք իրենց հերթին բաժանված են ենթագլուխների, եզրակացություն և առաջարկություններ բաժնից, և օգտագործված գրականության ցանկից: Այն շարադրված է 70 էջի վրա en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Ապահովագրական շուկա en_US
dc.title ԵԱՏՄ երկրների ապահովագրական շուկայի զարգացման հեռանկարները en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account