dc.description.abstract |
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հետազոտության թեմայի արդիականությունը: 21-րդ դարում համաշխարհային շուկայում գլոբալիզացիայի և մրցակցության անհամեմատ աճի պայմաններում անհնար է պատկերացնել որևէ գործունեության իրականացում առանց սպառողական վարվելակերպի մարքեթինգային հետազոտության անցկացման, սպառողների կարիքների և պահանջմունքների բացահայտման և նրա վարքի ուսումնասիրության:
Բնակչության թվաքանակով և մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին իր հարուստ պատմությամբ, մշակութային արժեքներով և ճարտարապետությամբ համարվում է Հայաստանի զբոսաշրջության կենտրոններից մեկը, սակայն այն իր ամբողջ պոտենցիալով ներկայացված չէ:
2020 թվականի COVID-19-ի պատճառով, ինչպես ամբողջ աշխարհում և ՀՀ-ում, այնպես էլ Գյումրիում ոլորտն անկում ապրեց: Արցախյան պատերազմից հետո ոլորտի վերականգնումն առավել քան բարդ կլինի ամբողջ Հայաստանում, քանզի սպառողների համար ճամփորդելիս առաջնայինն անվտանգությունն է, իսկ ռազմական և քաղաքական նման անկայունության պայմաններում Հայաստանը սպառողների համար անվտանգ ուղղություն չի համարվում: Ուստի նման իրավիճակում առավել քան երբևէ արդիական է ՀՀ-ում և, մասնավորապես, Գյումրիում սպառողական վարվելակերպի մարքեթինգային հետազոտության անցկացումը և խնդիրների բացահայտումը, որը կարող է հիմք դառնալ ոլորտի զարգացման համար նպատակային քայլերի մշակման և իրագործման ժամանակ:
Հետազոտության նպատակը: «Սպառողական վարվելակերպի մարքեթինգային հետազոտությունը (Գյումրի քաղաքի զբոսաշրջային ոլորտի օրինակով)» վերնագրով մագիստրոսական թեզի հիմնական նպատակն է բացահայտել սպառողական վարվելակերպի առանձնահատկություններն և միտումները Հայաստանի և, մասնավորապես, Գյումրու զբոսաշրջային շուկայում:
Աշխատանքը կատարելիս նպատակ ենք հետապնդել անցկացնել Գյումրու զբոսաշրջության ոլորտի համար կիրառական նշանակություն ունեցող մարքեթինգային հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել Գյումրու առավելություններն և թերությունները' որպես զբոսաշրջային ուղղություն, և, օգտվելով այդ հետազոտությունից, գտնել ուղիներ, որոնցով Գյումրին կդառնա խոշոր զբոսաշրջային ուղղություն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային զբոսաշրջության շուկայում:
Հետազոտության խնդիրները: Սահմանված նպատակին հասնելու համար հետազոտության մեջ առաջադրվել և լուծվել են հետևյալ հիմնախնդիրները'
> ուսումնասիրել սպառող հասկացությունը, ներկայացնել սպառողական վարվելակերպի էությունը, տեսակներն և առկա տեսական մոդելները,
> ուսումնասիրել մարքեթինգային հետազոտությունների ընդհանուր բնութագիրը, անցկացման կարգն և կառուցվածքը,
> ուսումնասիրել զբոսաշրջության համաշխարհային շուկայի արդի վիճակն ու զարգացման միտումները;
> բացահայտել զբոսաշրջային մարքեթինգի արդի միտումները համաշխարհային տնտեսության մեջ,
> ներկայացնել համաշխարհային զբոսաշրջության շուկայում սպառողական վարքի առանձնահատկությունները,
> հետազոտել « զբոսաշրջության ոլորտի ներկայիս վիճակը, բացահայտել սպառողական վարքի առանձնահատկություններն' առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանում զբոսաշրջության մարքեթինգին,
> ուսումնասիրել Գյումրու զբոսաշրջության ոլորտը, համառոտ ներկայացնել զբոսաշրջության ոլորտի արդի վիճակը Գյումրիում,
> ուսումնասիրել Գյումրու զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը,
> ուսումնասիրել Գյումրի այցելող զբոսաշրջիկներին, խմբավորել նրանց ըստ ազգության, սեռատարիքային կազմի, հոգեբանական նկարագրի, եկամուտների և այլն;
> բացահայտել Գյումրի այցելող օտարազգի զբոսաշրջիկների սպառողական վարքի առանձնահատկությունները, նրանց ցանկությունները և կարիքները; հարցումների և այլ գործիքների միջոցով պարզել Գյումրի այցելող
զբոսաշրջիկների այցելության նպատակը, տեղեկատվության ստացման աղբյուրը, նրանց կարծիքները քաղաքի, քաղաքում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների, սպասարկման ոլորտի, ենթակաոուցվածքների և այլնի մասին;
> ամփոփելով կատարված աշխատանքները' բացահայտել ոլորտում առկա խնդիրները, առաջարկել լուծման ուղիներ:
Հետազոտության առարկան: Մագիստրոսական թեզի ոաումնասիրության առարկան Հայաստանի և Գյումրու զբոսաշրջային շուկան է:
Օբյեկտը: Սույն հետազոտության օբյեկտը զբոսաշրջության ոլորտում սպառողական վարվելակերպի առանձնահատկություններն են:
Հետազոտության անցկացման մեթոդաբանությունը: Մագիստրոսական թեզի համար տեսական հիմք է ընդունվել հետազոտության հիմնախնդիրներով զբաղվող հայրենական և արտասահմանյան հայտնի մասնագետների գիտական աշխատություններն ու հրապարակումները:
Տեղեկատվական հիմք են ծառայել ՀՀ պաշտոնական տեղեկագրերը, ՄԱԿ-ի կազմակերպության հրապարակումները, հաշվետվությունները, տարբեր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների պաշտոնական, ինչպես նաև տարբեր առևտրային կազմակերպությունների, փորձագիտական կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցներ ու այլ տեղեկատվական նյութեր:
Հետազոտության համար մեթոդաբանական հիմք են հանդիսացել երևույթների ոաումնասիրության նկատմամբ համակարգային մոտեցման և վերլուծության մեթոդները: Աշխատանքի ընթացքում անցկացվել են հարցումներ Գյումրի այցելած զբոսաշրջիկների և ոլորտում աշխատող մասնագետների շրջանում: Կիրառվել են հետազոտությունների վիճակագրական, տնտեսա-վիճակագրական խմբավորումների, համեմատական և գործոնային վերլուծությունների և փորձագիտական գնահատման մեթոդները:
Աշխատանքի կառուցվածքն: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացություններց և օգտագործված գրականության ցանկից:
Առաջին գլխում ներկայացված է սպառողական վարվելակերպի մասին առկա տեսական հիմքերը, երկրորդ գլխում' զբոսաշրջության մարքեթինգի էությունը, հատուկ ուշադրություն է դարձվել համաշխարհային և հայաստանյան զբոսաշրջային շուկայում տիրող վիճակին և սպառողական վարվելակերպի առանձնահատկություններին արդի մարտահրավերների պայմաններում:
Երրորդ գլխում ներկայացված է Գյումրին որպես զբոսաշրջային ուղղություն, և Գյումրի այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների' սպառողների, վարքային առանձնահատկությունները, քաղաքի զբոսաշրջային առավելությունները և թերությունները: Հատուկ ուշադրության թերությունները, որոնք առավելագույնս խանգարում զբոսաշրջիկներին Գյումրի այցի ժամանակ, և որոնց լուծումը զբոսաշրջության զարգացմանը:
Աշխատանքի ծավալը 99 էջ է և պարունակում է 57 անուն գրականության ցանկ: |
en_US |