DSpace Repository

Տնտեսական անվտանգության ապահովման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Show simple item record

dc.contributor.author Աքելյան, Մելս
dc.date.accessioned 2019-04-03T11:50:11Z
dc.date.available 2019-04-03T11:50:11Z
dc.date.issued 2018
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/86
dc.description.abstract Ներածություն Զարգացման արդի փուլում գլոբալացման գործընթացը յուրաքանչյուր երկրի առջև ոչ միայն նոր հնարավորություններ և հեռանկարներ է ստեղծում, այլ նաև կարող է նոր վտանգներ, ռիսկեր և ցնցումներ առաջացնել։ Փորձը ցույց է տալիս, որ տնտեսական անվտանգության ապահովման հուսալի և արդյունավետ համակարգը կարող է երաշխիք դառնալ երկրի անկախության և ինքնիշխանության պահպանման, կայուն սոցիալ – տնտեսական զարգացման համար։ Անվտանգության ապահովման, այդ թվում՝ տնտեսական սպառնալիքների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ոչ միայն խիստ մասնագիտական և քաղաքական միջոցառումների իրականացում, այլև հասարակության մեջ տիրող սոցիալ – հոգեբանական վիճակի փոփոխում և վերակառուցում։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, գտնվելով վերափոխումների շրջանում, տնտեսական անվտանգության սպառնալիքների առջև հայտնվել է առավել խոցելի վիճակում։ Այս պայմաններում սրվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման խնդիրը։ Տնտեսական անվտանգության ապահովումը երկրի անկախության, ինքնիշխանության գլխավոր երաշխիքն է, հասարակության և անձի կայուն ու արդյունավետ գործունեության պայմանը։ Այդ պատճառով տնտեսական անվտանգության ապահովումն ազգային տնտեսության հիմնական գերակայություններից մեկն է։ Ցանկացած պետության տնտեսական անվտանգության համակարգի ձևավորումը նպատակ ունի ապահովել զարգացման ինքնուրույնությունը և անկախությունը, ինչպես նաև ստեղծել համապատասխան մեխանիզմներ՝ չեզոքացնելու և նվազեցնելու երկրին սպառնացող ներքին և արտաքին վտանգները։ Տնտեսական անվտանգության ապահովման ռազմավարությունը Հայաստանի Հանրապետության համար կարևորվում է հիմնականում այն պատճառով, որ միջազգային տնտեսական հարաբերություններում մեր երկիրը զերծ չէ տարբեր տեսակի ճնշումներից և զգում է իր խոցելիությունը կանխամտածված գործողություններից, որոնք սահմանափակում են երկրի տնտեսական ինքնուրույնությունը և ինքնիշխանությունը։ Հրատապ են դարձել տնտեսական անվտանգության հասկացության, հայեցակարգային հիմնադրույթների քննարկումը, տնտեսական անվտանգության բնութագրումը ազգային անվտանգության համակարգում, տնտեսական անվտանգության գնահատման ցուցանիշների համակարգի մշակումը և մոնիթորինգը։ en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Տնտեսական անվտանգություն en_US
dc.subject Պետական պարտք en_US
dc.subject Ստաբիլիզացիոն ֆոնդ en_US
dc.title Տնտեսական անվտանգության ապահովման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account