DSpace Repository

Կայուն զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Show simple item record

dc.contributor.author Ազարյան, Դավիթ
dc.date.accessioned 2019-04-04T08:32:24Z
dc.date.available 2019-04-04T08:32:24Z
dc.date.issued 2018
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/97
dc.description.abstract ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Թեմայի արդիականությունը: Ժամանակակից պայմաններում, երբ տարածաշրջանային և գլոբալ սպառնալիքները կասկածի տակ են դնում մարդկության շարունակական գոյությունը, նրա կայուն զարգացման պայմանների ապահովման խնդիրը հատկապես արդիական է դառնում: Կյանքի բոլոր կարևոր դերակատարների կողմից հստակ պատկերացում կազմելու բացակայությունը հանգեցնում է մարդկության ներդաշնակ զարգացմանը բավարարելու համար անհրաժեշտ և ժամանակին գործողությունների անհնարինությանը: Չնայած Հայաստանի Հանրապետության զարգացման վերաբերյալ ուսումնասիրություններին և ՀՀ քաղաքականությանն առնչվող բազմաթիվ մոտեցումներին, դեռևս ՀՀ կայուն զարգացման տեսական և գործնական կիրառման շատ հարցեր քննարկման փուլում են, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ: Գիտական հրապարկումներում թերևս բացակայում է սոցիալ-տնտեսական համակարգի կայուն զարգացման հասկացության վերաբերյալ միասնական ընդհանուր տեսակետը, սահմանված չեն սոցիալ-տնտեսական համակարգերի կայունության չափանիշները և նրա գնահատման մեթոդաբանությունը, բացահայտված չեն կայուն զարգացման առանձնահատկությունները: Այս թեզը փորձում է քննարկել կայուն զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, հաշվի առնելով տնտեսական աճը, սոցիալական զարգացումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը: Վերոնշյալ խնդիրների ուսումնասիրմանն է նվիրված սույն աշխատանքը, ինչով և հիմնավորվում է ընտրված թեմայի արդիականությունը: Հետազոտության նպատակը և խնդիրները: Սույն հետազոտության նպատակն է վեր հանել ՀՀ կայուն զարգացման հիմնախնդիրները, ներկայացնել առաջարկություններ բարելավման նպատակով, որի իրագործման համար աշխատանքում առաջադրվել և լուծվել են հետևյալ հիմնական խնդիրները՝  հստակեցնել «կայուն զարգացման» հասկացությունը և արտացոլել նրա առանձնահատկությունները,  ներկայացնել կայուն զարգացման եռմիասնական կոնցեպցիան իր բաղադրիչներով,  ուսումնասիրել սոցիալ-տնտեսական և բնապահպանական համակարգերի կայուն զարգացման միջազգային փորձը,  ներկայացնել ՀՀ կայուն զարգացման ծրագիրը իր նպատալներով և նախադրյալներով,  ուսումնասիրել և բացահայտել ներկայացնել ՀՀ կայուն զարգացման հիմնախնդիրների բարելավման հիմնական ուղղությունները: Հետազոտության օբյեկտը և առարկան: Հետազոտության օբյեկտը ՀՀ կայուն զարգացման ծրագրի կազմակերպումն ու մատուցումն է, իսկ հետազոտության առարկան` ՀՀ կայուն զարգացման կազմակերպման ու մատուցման արդյունավետության բարելավման հիմնախնդիրներն են: Հետազոտության տեսական և մեթոդաբանական հիմք են հանդիսացել հայրենական և արտասահմանյան գիտնականների ու մասնագետների` կայուն զարգացման, մասնավորապես, նրա հիմնախնդիրներին նվիրված ուսումնասիրությունները, իսկ որպես տեղեկատվական հիմք ծառայել են ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների, Բնապահպանության, Գյուղատնտեսության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված համապատասխան վիճակագրական և փաստացի տվյալները, հետազոտության խնդիրներին առնչվող ՀՀ օրենքներն ու այլ իրավական ակտերը: Մագիստրոսական թեզի կառուցվածքը և ծավալը: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեքգլուխներից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից: I գլուխը վերնագրված է «Գլուխ 1. Կայուն զարգացման տեսական-մեթոդաբանական հիմքերը», որտեղ ներկայացված են կայուն զարգացման հասկացությունը և առանձնահատկությունները, թե ինչ է իրենից ներկայացնում կայուն զարգացման եռամիասնական կոնցեպցիան, ինչպես նաև ներկայացված է սոցիալ-տնտեսական և բնապահպանական համակարգերի կայուն զարգացման միջազգային փորձը: II գլխի վերնագիրն է «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ծրագիրը եվ հիմնական նախադրյալները»: Այս գլխում ուսումնասիրված է ՀՀ կայուն զարգացման ծրագիրը, նրա նպատակները, ինչպես նաև լուսաբանվել են ծրագրի հիմնական նախադրյալները: III գլխում՝ «ՀՀ կայուն զարգացման խնդիրները եվ դրանց բարելավման հիմնական ուղղությունները», ներկայացված են Կայուն զարգացման ծրագրի իրականացման հիմնական չափորոշիչները և արդյունքները ՀՀ-ում, ինչպես նաև բերվել են առաջարկություններ կայուն զարգացման բարելավման արդյունավետության բարձրացման վերաբերյալ:   en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Կայուն զարգացում en_US
dc.title Կայուն զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account