DSpace Repository

Բնակչության կյանքի որակի եվ կենսամակարդակի բարելավման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում

Show simple item record

dc.contributor.author Առաքելյան, Հայկ
dc.date.accessioned 2019-04-04T09:36:30Z
dc.date.available 2019-04-04T09:36:30Z
dc.date.issued 2018
dc.identifier.uri http://dspace.paara.am/xmlui/handle/123456789/99
dc.description.abstract ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Թեմայի արդիականությունը: Նախկին ԽՍՀՄ-ի կազմալուծումից հետո նորանկախ Հայաստանի Հանրապետությունը կանգնեց բազմաթիվ մարտահրա-վերների առջև. տնտեսական և քաղաքական ճգնաժամը, հսկայական չափերի հասնող գործազրկությունը, արտադրության ծավալի կտրուկ անկումը, տնտեսական շրջափակումը, Արցախյան պատերազմը և 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացումը, երկրի հարստության բևեռացումը և հասարակության կտրուկ աղքատացումը, ստվերային տնտեսության աճը և զգալի մասշտաբները և այլն, որոնք և հիմք հանդիսացան բնակչության կյանքի որակի վատթարացման համար: Վերջին երկու տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում իրականաց-ված սոցիալ-տնտեսական բարեփոխումները թեև ուղղված էին բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, ինչպես նաև կյանքի որակի բարելավմանը, սակայն դրանք այդպես էլ չտվեցին իրենց սպասվելիք դրական արդյունքները: Գնալով ավելի է վատանում եկամուտների և կապիտալի բևեռվացվածության աստիճանը և գործա¬զրկության մակարդակը, ավելանում է արտագաղթը` ժամանակավոր աշխատանքի և մշտական բնակության մեկնողների թիվը: Իրավիճակն էլ ավելի սրվեց 2008 թ.-ից սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական բազմաթիվ միջոցառումներ ուղղված են բնակչության բարեկեցության բարձրացմանը և կյանքի որակի բարելավմանը: Սրա հետ կապված արդիական են դառնում կյանքի որակի գնահատման բաղադրիչների ընտրությունը և հնարավորինս տարրալուծումը (մասնատումը), որը հնարավորություն կտա վերլուծել կյանքի որակը մաս-մաս և ամբողջությամբ, բացահայտել հասարակության կենսագործնեության բոլոր թույլ և ուժեղ կողմերը: Կյանքի որակի ուսումնասիրությունը ներկայումս կարևորվում է նաև նրանով, որ այն հանդիսանում է կայուն մարդկային զարգացման չափանիշ, հասարակական կյանքի տարբեր ոլորտների համատեղ զագացման արդյունք, այդ զարգացումն իրականացնող համակարգերի վերահսկման, կառավարման, կազմակերպման և կարգավորման հնարավորությունների ամբողջություն, և վերջապես մարդկային կապիտալի օգտագործման հնարավորության ցուցանիշ: Նշված հիմնախնդիրների լուծման հրատապությամբ էլ պայմանավորված է թեմայի արդիականությունը: Հետազոտության օբյեկտը և առարկան: Հետազոտության օբյեկտը բնակչության կյանքի որակի բարելավման ուղիների բացահայտումը և բնակչության կյանքի բարձր որակի ապահովման մեխանիզմների ձևավորումն է: Հետազոտության առարկան բնակչության կյանքի որակի և նրա բաղադրիչների տեսական, հայեցակագային և ծրագրային հիմնախնդիրներն են և դրանց լուծման ուղիների բարելավումը: Հետազոտության նպատակը և խնդիրները: Հետազոտության հիմնական նպատակն է, հաշվի առնելով միջազգային փորձը, բնակչության կյանքի որակի և բաղադրիչների գնահատումը և դրա բարելավման ուղիների բացահայտումը Հայաստանի Հանրապետությունում: Այս նպատակից ելնելով առաջ են քաշվել հետևյալ խնդիրները. • ուսումնասիրել և վելուծել «կենսամակարդակ», «բարեկեցություն» և «կյանքի որակ» հասկացությունների տարբեր սահմանումները ու մեկնաբանությունները, լուսաբանելով սոցիալ-տնտեսական զարգացման ժամանակակից փուլին հատուկ դրանց փոխկապվածությունը` մշակել «կենսամակարդակ-բարեկեցություն-կյանքի որակ» շղթայում բարեկեցության նոր մոտեցում և ցույց տալ, որ բնակչության կյանքի պայմանների և հատկությունների բնութագրման կիզակետային կամ վերջնական չափանիշը «կյանքի որակ» հասկացությունն է, • ներկայացնել բնակչության բարկեցությունը որպես սոցիալ-տնտեսական զարգացման ամբողջացված արտահայտություն և ուսումնասիրել տնտեսական և սոցիալական գործընթացների փոխադարձ կապը Հայաստանի Հանրապետությունում, • քննարկել բնակչության կյանքի որակի բաղադրիչների ցուցանիշների համակարգը, որը հնարավորինս շատ ցուցանիշների ընդգրկմամբ առավել լիարժեք կբնութագրի ուսումնասիրվող երևույթը և նրա կողմերը, • հիմնավորել բնակչության կյանքի որակի բարելավման ուղիների կարևորությունը և նրա դրսևորման տարածքային առանձնահատկությունները, ինչպես նաև ցույց տալ կյանքի որակի բարելավման կարևորությունն արդի մարտահրավերների լուծման տեսանկյունից: Հետազոտության տեսական, մեթոդաբանական և տեղեկատվական հիմքերը: Առաջադրված խնդիրների լուծման համար տեսական և մեթոդաբանական հիմք են ծառայել բնակչության կենսամակարդակի, բարեկեցությանը և կյանքի որակի հայեցակարգերին նվիրված արտասահմանյան և հայրենական հեղինակների գիտական աշխատությունները: Ուսումնասիրության համար տեսական հիմք են ծառայել օտարերկրյա և հայ հետազոտողների աշխատությունները, միջազգային կազմակեր¬պությունների և փորձագետների հետազոտությունների արդյունքները ու հրապարա¬կումները, ինչպես նաև զարգացած ու զարգացող երկրների բնակչության հիմնա¬խնդիրների վերաբերյալ տարբեր հեղինակների հրապարակումները: Հետազոտության համար տեղեկատվական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների բազաները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալները, Հայաստանի Հանրապետության իրավական և նորմատիվային փաստաթղթերը, միջազգային և հայկական տարբեր կառույցների տեղեկագրերը և փորձագիտական գնահատումները, սոցիալական հարցումների և հետազոտությունների արդյունքները: Ուսումնասիրության իրականացման համար օգտագործվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման համապատասխան մարմինների տվյալներն ու տեղեկատու փաստաթղթերը: Թեզ հիմնական գիտական արդյունքները ու նորույթը: Աշխատության հիմնական գիտական արդյունքներն ունեն կարևոր նշանակություն, որոնց գիտական նորույթը կայանում է հետևյալում. • Մշակվել է բարեկեցությունը բնութագրող «կենսամակարդակ-բարեկեցություն-կյանքի որակ» փոխկապակցված շղթան, որտեղ «կյանքի որակ» հասկացությունն առանձնացվել է որպես անհատի և հասարակության կյանքի պայմանների և հատկությունների կիզակետային (վերջնական) բնութագրիչ: • Հայաստանի Հանրապետության բնակչության կյանքի որակի բարելավման համար քննարկվել է «համընդհանուր բարեփոխումների» հայեցակարգ, որտեղ առանձնացվել է տնտեսական, սոցիալական և կառավարման բարեփոխումների անհրաժեշտությունը կյանքի որակի բարելավման տեսանկյունից: • Ներկայացվել է երկրի կապիտալի, արտադրության, բաշխման, սպառման և ներդրման բևեռվածության բացասական ազդեցության հետևանքները բնակչության կյանքի որակի վրա և առաջադրվել է վերջինիս կարգավորման կարևորությունը կյանքի որակի բարելավման հեռանկարների շարքում: Ատենախոսության կառուցվածքը և ծավալը: Ատենախոսությունը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացություններից և առաջարկություններից, 75 էջ տեքստային մասից, 3 գծապատկերից, 6 աղյուսակից օգտագործված գրականության ցանկից:   en_US
dc.language.iso hy en_US
dc.subject Բնակչության կենսամակարդակ en_US
dc.subject Աղքատության հաղթահարում en_US
dc.title Բնակչության կյանքի որակի եվ կենսամակարդակի բարելավման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում en_US
dc.type Thesis en_US


Files in this item

This item appears in the following Collection(s)

Show simple item record

Search DSpace


Advanced Search

Browse

My Account