Abstract:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Թեմայի արդիակությունը: Կոռուպցիան Հայաստանի համար նոր երևույթ չէ։ Այն գոյություն է ունեցել դարերով և երկրի պատմության տարբեր ժամանակահատվածներում ընդունել է տարբեր ձևեր: Թեև «կոռուպցիա» երևույթը գոյություն է ունեցել նաև մինչ Հայաստանի անկախացումը, հետսովետական նոր տնտեսաքաղաքական համակարգն իր հետ բերեց կոռուպցիայի նոր տեսակներ։
Ինչպես վկայում են տարբեր ուսումնասիրություններ, Հայաստանում կոռուպցիոն պրակտիկաների և դիրքորոշումների բազմազանությունը կարելի է բացատրել և՛ անցյալից ժառանգած, և՛ անցումային շրջանին հատուկ հիմնախնդիրների առկայությամբ։
Անկախություն ձեռք բերելուց հետո Խորհրդային Հայաստանում գոյություն ունեցող կոռուպցիայի այնպիսի «դասական» տեսակներին, ինչպիսիք էին կաշառակերությունը և պաշտոնեական կեղծիքը, գումարվեցին կոռուպցիայի նոր դրսևորումներ, որոնք բնորոշ են շուկայական տնտեսությանը և բազմակուսակցական քաղաքական համակարգին։ Այդ նոր տեսակներից կարելի է նշել քաղաքական կոռուպցիան, կոռուպցիան պետական գնումների և սեփականաշնորհման գործընթացներում, «պետության զավթումը» և այլն։
Համապատասխան ինստիտուտների և արժեքների բացակայությունը նպաստում է կոռուպցիայի խորացմանը Հայաստանում։ Մյուս կողմից, նոր ինստիտուտների և արժեքների ստեղծումը և զարգացումն իր հետ բերում է կոռուպցիոն նոր հնարավորություններ։ Կոռուպցիան խոչընդոտում է ներքին և արտաքին ներդրումները, սահմանափակում է առևտուրը, աղավաղում է պետական ծախսերի չափերը և կառուցվածքը, հանգեցնում է ստվերային տնտեսության աճին, խորացնում է սոցիալական անհավասարությունը և այլն։ Հետազոտողի տեսանկյունից կոռուպցիան ունի առնվազն երկակի բնույթ, որը կարելի է բացատրել ժամանակի և սոցիալականության տարբեր մակարդակների զուգահեռ կիրառության միջոցով:
Երկարաժամկետ կտրվածքում և հասարակության մակարդակում այն անկասկած բացասական երևույթ է, իսկ կարճաժամկետ հեռանկարում ու անձնական մակարդակում` դրական, և այլն:
Կոռուպցիոն հարաբերություններն երկու իրականությունների` սոցիալական և, լայն իմաստով, իրավական, իրականությունների հեռավորության չափի ինդիկատոր են: Որքան ավելի հեռացված են այդ երկու իրականությունները միմյանցից, և նպատակին հասնելու լեգալ ու լեգիտիմ միջոցներն անհասանելի են ընկալվում անհատի համար, այնքան ավելի մեծ ծավալների է հասնում կոռուպցիան:
Մեր ժամանակներում միջազգային հանրության համար մեծագույն խնդիր է դարձել պայքարը կոռուպցիայի դեմ: Կոռուպցիան սպառնալիք է դարձել ոչ միայն առանձին պետությունների անվտանգության տեսանկյունից, այլև վերածվել է միջազգային մասշտաբի իրական վտանգի, որը խանգարում է մարդկային հասարա-կության բնականոն զարգացմանը, առաջընթացին և բարեկեցու-թյանը: Ժամանակակից գլոբալիզացիայի պայմաններում կոռուպ-ցիան ևս ընդլայնել է իր ազդեցության սահմանները և այլ միջազգա-յին բնույթի երևույթների նման վերածվել է գլոբալ հիմնախնդրի, որի դեմ արդյունավետ պայքարի միջոցների որոնումը դարձել է ինչպես առանձին երկրների, այնպես էլ միջազգային կառույցների և կազմա-կերպությունների առաջնահերթ հարցերից մեկը: Այդ միջոցների համալիր և համակարգված կիրառումն իր մեջ ներառում է տարբեր` երկարաժամկետ և կարճաժամկետ, տեղական, տարածաշրջանա-յին և միջազգային մարտավարությունների մշակում և իրագործում:
Այդ խնդիրները լուծելու համար կարևորագույն նախապայման է գիտականորեն և հնարավորինս ամբողջական ճանաչել կոռուպցիա երևույթը, ուսումնասիրել դրա դրսևորման բոլոր տարատեսակները, հասկանալ դրանից բխող սպառնալիքները` առանձին պետություն-ների, ինչպես նաև միջազգային հանրության համար: Կոռուպցիան առաջին հերթին հարվածում է պետության քաղաքական և տնտեսա-կան համակարգին, ուստի այս ուսումնական դասընթացում առավել մեծ ուշադրություն է դարձվում կոռուպցիայի դրսևորման այդ ոլորտ-ներին:
Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու և հնարավորինս այն նվազեցնելու համար, խիստ կարևորվում է տարբեր երկրներում դրա դեմ պայքարի գոյություն ունեցող փորձի ուսումնասիրությունն ու համադրումը, միջազգային կառույցների կողմից այդ նպատակ-ներով ձեռնարկած միջոցառումների հետազոտումը: Դրա շնորհիվ կարող է հնարավորություն ընձեռվել խուսափելու այդ գործընթացներում նախկինում թույլ տրված սխալներից և օգտագործելու այդ ուղղությամբ ունեցած դրական փորձը առավել արդյունավետ և ճկուն հակակոռուպցիոն մարտավարություն մշակելու և կյանքի կոչելու համար:
Թեմայի նպատակը: Ուսումնասիրության նպատակն է՝ վերլուծել ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականությունը ու կատարել դրանց բարելավման առաջարկություններ:
Թեմայի խնդիրներն են.
1. Վերհանել ՀՀ-ում առավել տարածված կոռուպցիոն խնդիրներն ու կոռուպցիոն վարքի ինստիտուցիոնալ և նորմատիվ առանձնահատկությունները,
2. Վերլուծել հակակոռուպցիոն նոր ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը տարբեր դիտանկյուններից՝ հիմնախնդիրների և միջոցառումների տրամաբանական կապի առկայություն, միջոցառումների անհրաժեշտություն, հիմնավորվածություն և փոխկապակցվածություն, և այլն,
3. Առաջարկել հակակոռուպցիոն պայքարի վերաիմաստավորման այլընտրանքային մոտեցումներ/հայեցակետեր:
Ուսումնասիրության օբյեկտը և առարկան: Ուսումնասիրության օբյեկտ է հանդիսանում հակակոռուպցիոն քաղաքականությունը, իսկ որպես առարկա՝ հակակոռուպցիոն քաղաքականության առանձնահատկությունները ՀՀ-ում:
Հետազոտության մեթոդաբանությունը: Ուսումնասիրության շրջանակներում կիրառվել են հետազոտության որակական և վերլուծական մեթոդներ:
Թեմայի կառուցվածքը և ծավալը: Աշխատանքը կազմված է ներածություն, տեսական և վերլուծական մաս՝ երեք գլխից, եզրակացություններ և առաջարկություններ, օգտագործված գրականության ցանկ բաժնից:
Ներածության մեջ հիմնավորվում է թեմայի արդիականություն և թեմայի ընտրության հիմնավորումը, աշխատանքի նպատակը և խնդիրները, ուսումնասիրության առարկան և օբյեկտը, թեմայի կառուցվածքը և ծավալը, հետազոտության մեթոդաբանությունը:
Աշխատանքի առաջին գլխում անդրադարձ է կատարվում կոռուպցիա հասկացության և հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային փորձին, երկրորդ գլխում ուսումնասիրվում է հակակոռուպցիոն քաղաքականության առանձնահատկությունները ՀՀ-ում, երրորդ գլուխը նվիրված է հակակոռուպցիոն քաղաքականության զարգացման և առկա հիմնախնդիրների լուծման ուղիների դուրս բերմանը:
Եզրակացություններ և առաջարկություններ բաժնում ամփոփվում է աշխատանքը և կատարվում համապատսխան առաջարկություններ:
Օգտագործված գրականության ցանկում նշված են այն հիմնական տեղեկատվական և մասնագիտական ուսումնասիրությունների ցանկը, որոնք օգտագործվել են աշխատանքը կազմելիս:
Աշխատանքը շարադրված է 84 համակարգչային էջ: