Abstract:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Թեմայի արդիականությունը: Գլոբալացման գործընթացների բազմաչափու-թյունը ցանցա¬յին կառավարման պայմաններում ընդարձակել է քաղաքացիական հասարա¬կու¬թյան գործառնության սահմանները: Համամարդկային արժեքների պահպանման և սեփա¬կան շահի հիման վրա համագործակցող բազմաբնույթ դերակատարները ձևա¬վորում են նոր կառույց` գլոբալ քաղաքացիական հասարա¬կու-թյուն: Ակնհայտ է, որ քա¬ղա¬քա¬ցիական հասարա¬կության ավանդական մոտեցումները այլևս չեն արտացոլում քաղա¬քական արդիա¬կանացման ցանցային գործընթացներով պայմանավորված դրսևո¬րումների տրամաբանությունը: Ուստի` արդի զարգացումները վկայում են քաղա¬քացիական հասարակության հայեցակարգի նորովի ուսումնասի¬րու-թյան ու փաստարկ¬ման անհրա¬ժեշտության մասին:
Գլոբալ քաղաքացիական հասարակությունը զարգանում է տեղեկատվա-հաղորդակցական ներկա հնարավորությունների և միգրացիոն բազմազան հոսքերի պայմաններում, ինչը էթնիկ խմբերի ցանցային համախմբման նոր մակարդակ է: Որպես այդպիսին այն հնարավորություն է տալիս նրանց առանցքային դերակատարություն ստանձնել: Գլոբալ մարտահրավերները ներգործել են հզորության տարբեր մակարդակներում գտնվող բոլոր պետությունների վրա և պահանջում են միասնական միջոցների ձեռնարկում, քանի որ ավանդական ներպետական անվտանգության ծրագրերը նախատեսված չեն դրանց արդյունավետ կասեցման համար:
ՀՀ արդի աշխարհաքաղաքական, քաղաքակրթա¬կան և քաղաքական զարգաց-ման մար¬¬տա¬¬¬հրա¬վերներին համալիր պատա¬սխա¬նելու նկատառումներով ինքնա¬արդ-իա¬¬կա¬նացման, ինքնաիրացման, ինքնաներկայացման կարիք ունի՝ ժողովրդա¬վա¬րա-կան համախմբ¬ման և ինտեգրման քաղաքականության նոր ռազմավարության մշակման միջոցով: Սփյուռքում բնակվող և կենսագործող հայության մոտե¬ցումներն էլ հայկական պետության ապագայի ու հայ ինքնության արդիա¬կա¬նաց¬ման հիմ¬նա-հարցերին հարկավոր է համակարգել, բացահայտել և համադրել: Այս առու¬մով նշանակալի է գլոբալ քաղաքացիական հասարակության ձևավո¬րման և կայացման համա¬տեքստում հայության՝ մրցունակ ներգրավվածությունը: Հայ էթնիկ միավորը, ինքնության արդի¬¬ա¬¬¬կանացման նպատակով, գլոբալացման գործընթացում մրցունակ մասնակ¬ցության հավաքական տարբերակներ է որոնում: ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք վիրտուալ ու բազ¬մա¬չափ տարածությունում համագործակցային մշակույթի զարգացման, փոխօգնության, համա¬տեղ ծրագրերի նախագծման ու իրականացման միջոցով է միայն հնարավոր ապա¬հովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը, ինչպես նաև լուծել Արցախի խնդրի հայանպաստ զարգացման և Սփյուռքում հայ ինքնու¬թյան մրցունակ արդիականացման գերակա խնդիրները:
Սփյուռք ունեցող ազգերի և սփյուռքյան համայնքների հիմնախնդիրների շարքում ավանդական տեղ են զբաղեցնում ինքնության պահպանման հարցերը։ Գլոբալացման և անդրազգային գործընթացների համատեքստում, աշխարհաքաղաքական, տնտեսական և մշակութային վերաձևումներին զուգահեռ, փոփոխություններ են տեղի ունենում նաև հանրությունների կոլեկտիվ ինքնագիտակցության շերտերում։ Ինքնության դիսկուրսը հատկապես ակտիվանում է. ի հակազդեցություն խմբային սահմանների վերանայման ու վերաձևման շարունակական գործընթացների՝ ակտուալացվում են սեփական խմբի սահմանները պահպանելու ջանքերը, գործարկվում են էթնոպաշտպանական մեխանիզմներ։
Վերոնշյալը հաշվի առնելով` հետազոտման արդիականությունը պայմանա¬վորում ենք հետևյալ հանգամանքներով.
• Գլոբալ քաղաքացիական հասարակության բնույթի, հետագա զարգացման ու արդիականացման գործընթացների ուսումնասիրություն,
• Գլոբալ քաղաքացիական հասարակությունում էթնիկ խմբերի բազմաչափ դե-րա¬կատարման բացահայտում,
• Հայության միասնական անվտանգ ապագայի և ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք հե¬տագծի կայուն զարգացման տրամաբանությունում գլոբալ քաղաքացիական հասա¬րա¬կության կառույցներում մրցունակ մասնակցության հնարավորությունների դիտար¬կում,
• «Հայկական աշխարհի» ձևավորման կառուցվածքային առանձնահատկությու¬ն-ների վերհանում ու փոխշահավետ համագործակցության խթան¬ման անհրա¬ժե¬շ¬տ¬ու¬-թյան շեշտադրում,
• ՀՀ ազգային անվտանգությանը ուղղված նոր սպառնալիքների կանխման նպատակով «Հայկական աշխարհի» և դրա առանձին հատվածների ներգրավման հնարավորությունների վերլուծում,
• ՀՀ և ԼՂՀ ժողովրդավարական համախմբման ու Սփյուռքում հայ ինքնության պահպանման նպատակով «Հայկական աշխարհի» ներուժի առավելագույն կիրառ¬ման հնարավորությունների բացահայտում,
• Հայապահպանման գործում տեղեկատվական ներկա հնարավորությունների հաշվառմամբ «Հայկական աշխարհի» շրջանակներում տեղեկատվա¬հա¬ղոր¬դա¬կ¬ցա¬կան դաշտի արդիականացման ուղիների վերլուծում:
Հետազոտության հիմնական նպատակներն ու խնդիրները: Մագիստրոսական թեզի հիմնա¬կան նպատակն է «Հայկական աշխարհի» գլոբալ քաղաքացիական հասա-րա¬կության տիրույթներում համագործակցային զարգացման տեսագործնական մեխա-նիզմների գիտականորեն հիմնավորված ներկայացումը` հանուն հայապահպանության, ՀՀ- ԼՂՀ-Սփյուռք ամբողջության անվտանգության ապահովման ու համատեղ ար¬դիա¬¬կա¬նացման: Այս համատեքստում առաջարկվում է նաև հայ ինքնության բնականոն արդիա¬կանացման համակարգը` աշ¬խար¬հի բոլոր հատ¬վածներում հայ մարդու ինքնանույնա¬կանացման հնարավորու¬թյուն¬ների և ակնկալիքների փոխադարձ բավարարման նկատառումներով: Վերոնշյալ նպա¬տա¬կի իրա¬կանացման համար մագիստրոսական թեզի առանցքում դրված են հետևյալ խնդիր¬ները.
• Ուսումնասիրել գլոբալ քաղաքացիական հասարակության ձևավորման ու զար-գացման նախադրյալները,
• Հետազոտել համաշխարհային քաղաքական գործընթացներում անհատների և էթնիկ խմբերի մասնակցության մոդելները,
• Բացահայտել հայկական Սփյուռքի այլ քաղաքակրթական տարածություն-ներում սեփական արժեքների արդիականացմամբ ինտեգրման ուղիները,
• Գլոբալ քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում վերա¬-իմաստա¬վորել «Հայկական աշխարհի» արդիականացման առանցքային հիմնախնդիրները,
• Կանխատեսել «Հայկական աշխարհի» գործարկման արդյունքները հայապահ¬-պա¬նու¬թյան առումով՝ շեշտադրելով արդյունքի կառավարման ռազմա¬վարությունը,
• Դիտարկել «Հայկական քաղաքակրթություն» արժեքային կողմնորոշիչը` որ-պես համայն հայության ինքնության արդիականացման առհավատչյա:
Հետազոտության ընդհանուր մեթոդաբանությունը: Էթնիկ խմբերի դերակատարման հիմնախնդիրը գլոբալ քաղաքա¬ցիա¬կան հա¬սա¬րա¬կության կայացման գործընթացում իրականացվել է քա¬ղա¬քական գլոբալացման, հանրային քաղաքական վերլուծության, քաղաքական ցանցագիտու¬թյան, ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից մոտեցումների համադրման հիմքի վրա: Նմանօրինակ մոտեցումը իրականացրել ենք համակար¬գային, պատմա¬¬հա¬մե¬մա¬տա¬կան և կառուցվածքայ¬նագործառու¬թային մեթոդների հիման վրա:
Ուսումնասիրության առարկան «Հայկական աշխարհի» զարգաց¬¬¬ման արժեքային բազմաչափությունն է` որպես հայի տեսակի բնականոն արդիա¬կա¬նաց¬¬¬ման գործոն:
Ուսումնասիրության օբյեկտն է ՀՀ, ԼՂՀ և սփյուռքի հայությունը` գլոբալ քաղաքա¬¬ցիա¬կան հասարակությունում ներգրավվածությամբ և այլ էթնիկ հետ ունեցած համա¬գոր¬¬ծակ¬ցությամբ:
Հիմնախնդրի գիտական մշակվածության աստիճանը: Գլոբալ քաղաքացիական հա¬սա¬րակության ձևավորումը գլոբալացման ուղղակի հետևանք է: Որպես այդպիսին այն գիտության համար համեմատաբար նոր երևույթ է, և դասական քաղաքական գի-տու¬թյունում միայն կանխատեսումների մակարդակով է անդրադարձ կատարվել: Այ-նուա¬մե¬նայնիվ, պայմանավորված պատմության հոլովույթում հայտնի գլոբալացման տա¬¬րա¬բնույթ մոդելներով, գլոբալ քաղաքացիական հասարակության նախադրյալները գտնվում են անտիկ աշխարհում: Մեր աշխատանքում հանգա¬մանորեն վերլուծվել և դուրս են բերվել քաղաքացիական հասա¬րա¬կու¬թյան բնորոշումները, հե¬տա¬զո¬տու¬թյուն-ները, նրա գլոբալ բնույթի վերաբեր¬յալ մոտե¬ցում¬¬ներն ու զարգացման կանխատեսումները, աշխարհաքաղա¬քացիության և էթնիկ ինքնանույնականացման երկվության արժեքային բազմաչափությունը:
Աշխարհաքաղաքացիության սկզբունքը առաջ է քաշել կինիկների դպրոցի հիմնադիր Դիոգենեսը : Քաղաքացիական հասարակության համակարգված վերլուծության մաքիա¬վե¬լիա¬կան ընդհանրացումները հետագայում արդեն օգտագործվում են Թ. Հոբսի, Ջ. Լոկի, Շ. Մոնտեսքյոի, Է. Կանտի, Ֆ. Հեգելի, Կ. Մարքսի և այլոց աշխատություն¬ներում , ովքեր քաղա¬քա¬ցիական հասարակությանը համարում են պետության և հասա¬րա¬կու¬թյան ան¬վտան¬գության հա¬մակարգի պարտադիր բաղադրիչ: Արդի պայմաններում մեծ ուշադրություն է հատկացվում քաղաքացիական հասարակու¬թյան գլոբալ դրսևորումներին: Այդ առումով ուշագրավ են հա¬մա¬կարգերի տեսաբաններ Թ. Պարսոնսի, Կ. Դոյչի, նոր պահպանողական Յու. Հա¬բեր¬մասի, Գիդդենսի և այլոց մոտեցումները : Նոր աշխարհակարգի ձևավորման և կայացման պայմաններում գլոբալ քաղաքա¬¬ցիական հասարակության գործառնման հիմնախնդիրներն ուսումնասիրվել են Ջ. Կինի, Ջ. Լ. Կոենի, Է. Արատոյի ինչպես նաև Ու. Բեկի, Ս. Հանթինգտոնի և այլոց կողմից : Պետության և հասարակության մեջ էթնիկ խմբերի անվտանգության ապահովման նկատա¬ռումներով էլ արդի տեսական մոտեցումները հաշվի են առնվել «Արաբա¬կան գարնան» իրա¬դար-ձությունները և դրանց և հաջորդած մեկնությունները: ԱՄՆ քաղաքագետ Ֆ. Զաքա-րիայի «ծայրամասերի զարգացման» հայեցակարգը` իբրև հանթինգ¬տոն¬յան «քաղա-քակրթությունների բախման» այլընտ¬րանք, դիտարկվել են որպես զարգացման մոդել համաշ¬խարհային նոր զարգացումների տրամաբանությունում: Ոչ արևմտյան հա¬սա¬-րա¬¬կու¬թյունների զարգացման հիմնախնդրի առումով կարևորել ենք Լ. Պայի մոտեցումները : Առանձնակի շեշտվել է սփյուռքի նշանակությունը էթնիկ անվտան¬գու-թյան ապահովման համատեքստում` որպես գլոբալ քաղաքացիական հասարա¬կու¬թյան կառուց¬վածքային կարևորագույն միա¬վոր: Էթնոքաղաքակրթական խաչմերուկներում հայկական Սփյուռքի ներուժի բացա¬հայտ¬ման վերլուծություններում հետազոտվել են Ս.
Վ. Դյատլովի և այլոց դիտարկումները ազգային ինքնության արդիականացման գործընթացում: Հաստատվել է, որ Հայ¬կա¬կան Սփյուռքը իր բազմամակարդակ ու բազմամշակույթ էության պահպանմամբ հավա¬քա¬կան կառույցի ստեղծման ու դրա շրջանակներում ինքնադրսևորման կարիք ունի: Այդ առւմով խիստ արժեքավոր է ՀՀ Սփյուռքի նախարար Հ . Հակոբյանի մենագրությունը :
ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք հավաքականության արդիականացման ու անվտանգության ապա¬¬¬¬հով¬ման ուսումնասիրություններում դիտարկվել են գենարալ-մայոր Հ. Քոթանջյանի մոտեցումները ՀՀ ազգային անվտանգության բազմա¬կող¬մանի ապահովման խնդրին: Կարևորվել են նաև «Հոգևոր Հայաստանի» արդիականացման արդյունքում ցանցային կառավարման հիմ¬քե¬¬¬րով «Հայկական աշխարհի» կայացման ուսումնասիրությունները , հայկական քա¬¬ղա¬քակրթության արժեքային համակարգի ձևավորման ու զարգացման ջատագովներ Ա. Ալեքսանյանի, Ս. Մանուկյանի, Վ. Ասցատրյանի աշխա¬տու¬թյուն¬¬ները: Վերոնշյալ հեղինակների կողմից մշակվել և հետազոտվել են գլոբալ քաղա¬քա¬¬¬¬ցիական հասարակության ձևավորման, կայացման առանձնա¬հատկու¬թյունները, հա¬մա¬¬կարգված վերլուծվել են էթնիկականության նորօրյա խնդիրները, փորձ է կատարվել կան¬խել ոչ արևմտյան հասարակություններում` հատկապես բազմաէթնիկ տարա¬¬ծաշրջաններում, քաղաքական ճգնաժամների հետևանքների բացասական ազդե¬ցու¬¬թյան հետևանքները: Թեև առկա են բազմաթիվ գիտական աշխատանքներ և կուտակվել է բավականին մաս¬¬նա¬գիտական նյութ, այնուամենայնիվ, հիմնովին ուսումնասիրված չէ գլոբալ քաղա¬քա¬ցիական հասարակությունում «Հայկական աշխարհի» ներգրավման ու ի նպաստ հա¬¬յու¬թյան գործարկման տեսլականը: Իսկ եթե հաշվի առնենք նաև գլոբալացման գոր¬ծըն¬¬թացում ՀՀ ազգային անվտանգության ապոհավման համատեքստում «Արա¬բական գար¬նան» իրադարձությունների հետևանքները, ապա կարելի է փաստել, որ ինքնության ինքնաարդիականացման խթանման միջոցով «Հայ¬կական աշխարհի» ձևավորման տրամաբանությանը նոր որակ է հա¬ղոր¬¬դում,:
Գիտական նորույթը: Իրականացված ուսումնասիրությունը միտված է գլոբալ քա-ղա¬¬քա¬ցիական հասարակության կառուցակարգում էթնիկ խմբերի տեղի և դերի, այդ հա¬մա¬¬¬¬տեքստում «Հայկական աշխարհի» բնականոն գործառման ուղիների արդյունա-վե¬տու¬թյան բացահայտմանը: Աշխատանքում արձանագրվել են գիտական նորույթ պա¬րու¬նա¬կող հետևյալ դրույթները.
1. Գլոբալ քաղաքացիական հասարակությունը դիտարկվել է որպես իր բաղադրա¬¬տարրերի կողմից փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմագրավելու նպա¬¬տակով անընդհատ կերպափոխումների ենթարկվող գործընթաց: Դա հնարա¬վո¬րու¬թյուն է տալիս բնա¬կա¬նոն արդիականացնել էթնիկ «Ես»-ը:
2. Ուրվագծվել է էթնիկ խմբերը դերակատարման արդյունավետությունը գլոբալ քաղաքացիական հասարակության կառույցների աշխատանքներում: Հիմնավոր¬ված է, որ ոչ արևմտյան հասարակությունները գլոբալ քաղաքացիական հասարա¬կու¬¬թյուն ինտեգրվելու գործընթացի շրջանակներում, և՛ համագործակցության, և՛ ահա¬բեկ¬-չության նկատառումներով, հնարավորություն են ստանում համախմբվել սոցցան¬ցե¬րի և բլո¬¬գո¬սֆերայի միջոցով՝ ընդարձակելով իրենց սոցիալ-քաղաքական տարածու¬թյու-նը:
3. Ցույց է տրվել հայ էթնիկ «Ես»-ի նույնականացման համակողմանի բնույթը և ինքնա¬արդիա¬կանացման գործընթացի բազմաչափությունը՝ բացահայտելով վիր¬տո¬ւ¬ալ և իրական տարածու¬թյու¬ն¬ներում նրա մրցակցային մասնակցության ռազմավա¬րա¬կան կողմնորոշիչների մեխանիզմները:
4. «Հայկական աշխարհի» զարգացման հնարավորությունները հե¬տա¬զոտ¬վել են գլոբալ քաղաքացիական հասարակության անընդհատ զար¬գաց¬ման տրամաբանությունում,
5. ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված նոր սպառնալիքների կանխման երաշխիք է ներկայացվել «Հայկական աշխարհի» ցանցային և աստիճանակար¬գա¬յին կառավարման մեխանիզմների համադրման գործընթացում փոխօգնության ու փոխ¬-վստահության վիրտուալ և իրական տարածությունների ձևավորումը,
Աշխատանքի նշանակությունը: Մագիստրոսական թեզի արժեքը նրանում է, որ բացահայտվել են «Հայկական աշխարհի» ձևավորման նախընտրելի ուղղվածու-թյունները, գլոբալ քաղաքացիական հասարակութ¬յունում «Հայկական աշխարհի» ներգրավ¬վածու¬թյան, հայանպաստ գործունեության արդյունավետության բարձրացումը և այլն: