Abstract:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հետազոտության արդիականությունը: Ֆինանսական համակարգը երկրի տնտեսության կարևորագույն հատվածներից մեկն է: Ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանից է ուղղակիորեն կախված տնտեսության արդյունավետությունը: Ֆինանսական համակարգի կարևորագույն խնդիրը ֆինանսական շուկայի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնելն է: Զարգացող ֆինանսական աշխարհը առնչվում է նորանոր ռիսկերի հետ, որոնց կանխարգելման համար անհրաժեշտ է ունենալ կայացած և ճկուն ֆինանսական համակարգ, որն ի վիճակի կլինի արդյունավետ կարգավորել շուկան և անաչառ վերահսկողություն սահմանել: Կայուն ֆինանսական համակարգը էական դեր ունի տնտեսության առողջ զարգացման գործում: Այդ տեսանկյունից անհրաժեշտ է վստահ լինել, որ ֆինանսական համակարգը ապահով է և կայուն, ունակ է պատշաճ կերպով տնտեսությանը մատուցել հիմնական ֆինանսական ծառայություններ: Կայացած ֆինանսական համակարգի պարագայում ճգնաժամն ու ռիսկերը առավել հավասարաչափ են բաշխվում, ինչն էլ տնտեսությանը զերծ է պահում ցնցումներից: Կարգավորման և վերահսկողության արդյունավետության բարձրացման համար մշակվում են նորանոր համակարգեր: Բնականաբար, այդպիսի գործըթաց կատարվում է նաև Հայաստանի Հանրապետությունում: Հաշվի առնելով Ֆինանսական համակարգի զգայունությունը իր վրա ազդող գործոնների նկատմամբ և իր առանձնահատկությունները կարելի է նկատել, որ միանշանակ գործուն համակարգ գոյություն չունի: Հետևաբար աշխատանքի արդիականությունն կայանում է նրանում, որ ֆինանսական համակարգը մշտական բարելավման և դիտարկման կարիք ունի:
Հետազոտության օբյեկտը և առարկան: Աշխատանքում հետազոտության օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը, դիտարկվել են առանձին ֆինանսական համակարգի բաղկացուցիչ մաս հանդիսացող շուկանները: Ուսումնասիրության առարկա են հանդիսացել.
• ՀՀ կենտրոնական բանկը,
• ՀՀ ֆինանսների նախարարությունը,
• բանկային համակարգը,
• վարկային կազմակերպությունները,
• ապահովագրական համակարգը,
• գրավատները,
• արժեթղթերի շուկան,
• վճարահաշվարկային կազմակերպությունները
• արժութային շուկան:
Հետազոտութան նպատակը և խնդիրները: Աշխատանքի նպատակն է ընդգծել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի հիմնախնդիրները, գնահատել ֆինանսական համակարգի կայունությունը և դիտարկել զարգացման հնարավությունները: Աշխատանքի խնդիրներն են.
• ֆինանսական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող շուկաների ուսումնասիրումը, որպես մեկ ամբողջություն,
• ֆինանսական համակարգի կառավարման միջազգային փորձի արդյունքում ձևավորված մոդելների ուսումնասիրումը,
• Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վրա ազդող գործոնների ուսումնասիրումը,
• Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի առանձնահատկությունների ուսումնասիրումը,
• Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի հիմնախնդիրների ուսումնասիրումը,
• Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացման հնարավորությունների ուսումնասիրում,
• Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացման միտումների ուսումնասիրում:
Հետազոտության տեսական, մեթոդական և տեղեկատվական հիմքը: Աշխատանքի համար տեսական, մեթոդական և տեղեկատվական հիմք են հանդիսացել ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված հոդվածներն ու հաշվետությունները:
Հետազոտության կառուցվածքը և ծավալը: Աշխատանքը վերնագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ»: Այն բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացություն և առաջարկություններ բաժնից, ինչպես նաև օգտագործված գրականության ցանկից:
Առաջին գլուխը վերնագրված է «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՍԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ»: Այս գլխում ներկայացվում է ֆինանսական համակարգի տեսական հիմքերը, այսինքն ինչպես է իրականացվում ֆինանսական համակարգի կառավարումը, որոնք են համարվում ֆինանսական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող շուկաները, համառոտ նկարագրված են դրանցից յուրաքանչյուրը: Ինչպես նաև ներկայացված է գոյություն ունեցող ֆինանսական համակարգերի կառավարման մոդելներ և նրանց առանձնահատկությունները: Այն բաղկացած է երկու բաժիններից: Առաջինը վերնագրված է «Ֆինանսական համակարգի տեսական հիմքերը», որտեղ ներկայացված է ՀՀ կենտրոնական բանկի նշանակությունը ֆինանսական հաակարգի կարգավորման և վերահսկողության տեսակետից, ՀՀ ֆինանսների նախարարության նշանակությունը պետական ֆինանսների կառավարման և հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից, ինչպես նաև ներկայացված են ֆինանսական համակարգում գործունեություն ծավալող կազմակերպությունների նշանակությունը: Երկրորդ բաժինը վերնագրված է «Ֆինանսական համակարգի կառավարման մոդելները»: Այս բաժնում ներկայացված է միջազգային փորձի հիման վրա ձևավորված ֆինանսական համակարգերի կառավարման մոդելները, նրանց առանձնահատկությունները: Ինչպես նաև կատարվել է Հայաստանի Հանրապետությունում գործող ֆինանսական համակարգի կառավարման մոդելի արդյունավետության գնահատում:
Երկրորդ գլուխը վերնագրված է «ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ»: Այս գլխում ներկայացված է ֆինանսական համակարգի աստիճանական զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, ուսումնասիրվել է ֆինանսական համակարգի վրա ազդող գործոնները և ընդգծվել է մեր ֆինանսական համակարգի առանձնահատկությունները: Այն բաղկացած է երկու բաժիններից: Առաջինը վերնագրված է «ՀՀ ֆինանսական համակարգի աստիճանական զարգացումը», որտեղ անդրադարձ է կատարվել ֆինանսական համակարգի զարգացման դրսևորումներին անկախության առաջին տարիներից սկսած: Երկրորդը վերնագրված է «ՀՀ ֆինանսական համակարգի վրա ազդող գործոնները և առանձնահատկությունները»: Այս բաժնում դիտարկվել են ՀՀ ֆինանսական համակարգի վրա ազդող գործոնները, որպես տեսական, մեթոդական և տեղեկատվական հիմք հանդիսացել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող ֆինանսական կայունության տարեկան և կիսամյակային հաշվետությունները: Անցակցվել են զուգահեռներ ՀՀ ֆինանսական համակարգի և տնտեսապես զարգացած երկրների ֆինանսական համակարգերի միջև և կատարվել են եզրահանգումներ ՀՀ ֆինանսական համակարգի առանձնահատկությունների հետ կապված:
Երրորդ գլուխը վերնագրված է «ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ»: Այս գլխում դիտարկվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման արդի փուլում ֆինանսական համակարգի հիմախնդիրները, գնահատվել է ֆինանսական համակարգի ներկայիս վիճակը, զարգացման միտումները և զարգացման հեռանկարները: Այն բաղկացած է երկու բաժիններից: Առաջինը վերնագրված է «ՀՀ տնտեսության զարգացման արդի փուլում ֆինանսական համակարգի հիմնախնդիրները», որտեղ շարադրված են այն խնդիրները, որոնք ըստ ինձ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ֆինասական համակարգի զարգացման խոչընդոտ կամ կարող են հանդիսանալ: Զուգահեռ նշված է ինչիսի աշխատանքներ են կատարվել այդ խնդիրների լուծման ուղությամբ և ինչպես է հնարավարոր կարգավորել այդ հիմնախնդիրները: Երկրորդ բաժինը վերնագրված է «ՀՀ ֆինանսական համակարգի ներկայիս վիճակը և զարգացման հնարավորությունները»: Այս բաժնում ուսումնասիրվել է պաշտոնական հաշվետությունները, որոնք կատարվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2017 թվականի ամփոփիչ տվյալներով և խմբագրված ներկայացված է ՀՀ ֆինանսական համակարգի զարգացման ցուցանիշները: Ինչպես նաև ներկայացված է միջազգային կազմակերպությունների կողմից կատարված ֆինանսական համակարգի զարգացման կանխատեսումները: Կատարվել են դիտարկումներ ֆինանսական համակարգի զարգացման հնարավորությունների և միտումների հետ կապված:
Աշխատանքի վերջում ներկայացված են աշխատանքի եզրակացությունն ու առաջարկություններ բաժինը, որտող և ամփոփված է այս երեք գլուխներում կատարված ուսումնասիրությունների և եզրահանգումների հանրագումարը, ինչպես նաև ներկացված է օգտագործված գրականության ցանկը: