Abstract:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Շուկայական տնտեսության պայմաններում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ բացակայում է շուկայի մասնակիցների` իրենց կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորությունը: Ուստի անհրաժեշտ է որոշակի կառուցակարգերի միջոցով պաշտպանել ինչպես պարտատերերի, այնպես էլ պարտապանների շահերը: Դրանց շարքում ուրույն տեղ է զբաղեցնում սնանկության ինստիտուտը, որը հետապնդում է մի քանի նպատակ. ապահովել պարտատերերի՝ պարտապանին ուղղված պահանջների կատարումը, նպաստել ֆինանսական ծանր կացության մեջ գտնվող կազմակերպություններին պարտավորությունների կատարմանը՝ ֆինանսական առողջացման ծրագրի իրագործման միջոցով դուրս գալ սնանկացման գործընթացից և վերսկսել բնականոն գործունեությունը: Սնանկության իրավահարաբերությունները հիմնականում կարգավորվում են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սնանկության ինստիտուտի սկիզբը՝ ՀՀ իրավական համակարգում համարվում է «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին օրենքը», որը ընդունվել է 1995 թվականին: Թեև 2016 թվականին Օրենքում կատարվեցին սնանկության ինստիտուտի բարելավմանն ուղղված փոփոխություններ, այդուհանդերձ, Օրենքը պարունակում է որոշակի թերություններ:
Թեմայի արդիականությունը: Հաշվի առնելով այն, որ 2017թ. առաջին ինն ամիսներին սնանկացել է 927 ընկերություն, որը վերջին յոթ տարվա կտրվածքով՝ սնանկության ամենաբարձր ցուցանիշն է (ընդհանուր առմամբ 2010-2017 թվականներին սնանկացել է 3171 ընկերություն, պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2010 թվականից սկսած տարեցտարի ավելացել է սնանկ ճանաչված ընկերությունների թիվը), նշանակում է, որ սնանկացման գործընթացն ապահովող ցանկացած իրավական կարգավորում պետք է լինի առանձնակի ուշադրության կենտրոնում, ինչն էլ հիմք է հանդիսացել սույն թեմայի ընտրության համար:
Ուսումնասիրության նպատակը և խնդիրները: Աշխատանքի հիմնական նպատակն է համակողմանի ուսումնասիրության և վերլուծության ենթարկել սնանկացման ինստիտուտը, վեր հանել հայրենական օրենսդրությունում առկա հիմնախնդիրները, ներկայացնել առաջարկներ դրանց բարելավման համար, ինչպես նաև համեմատականներ անցկացնել զարգացած իրավական համակարգ ունեցող որոշ երկրների սնանկության առանձնահատկությունների հետ: Նշված նպատակներին հասնելու համար առաջադրել ենք հետևյալ խնդիրները՝
Ուսումնասիրել սնանկացման ինստիտուտի առաջացման հիմքերը, զարգացման գործընթացները և բացահայտել դրա նշանակությունը:
Վերլուծել սնանկացման գործով մասնակիցների կազմը, ուսումնասիրել նրանց իրավունքներն ու պարտականությունները:
Հետազոտել սնանկացման իրավական ընթացակարգը, բացահայտել օրենսդրական բացերը և առաջարկել դրանց բարելավմանը միտված կարգավորումներ:
Դիտարկել սնանկացման ընթացակարգի միջազգային պրակտիկան՝ ներկայացնելով ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը: Համեմատականներ անցկացնել հայրենական պրակտիկայի հետ: Արդյունքում տալ տեսականորեն հիմնավորված այնպիսի առաջարկներ, որոնք, հաշվի առնելով ՀՀ իրավական համակարգի առանձնահատկությունները, կնպաստեն ոլորտի իրավական կարգավորման արդյունավետության բարձրացմանը:
Աշխատանքի օբյեկտը և առարկան: Որպես աշխատանքի օբյեկտ հանդիսանում է սնանկության ինստիտուտը գործարար իրավունքում, իսկ որպես առարկա՝ սնանկության ինստիտուտում առկա հիմնախնդիրները:
Աշխատանքի մեթոդական հիմքը: Ներկայացված աշխատանքում որպես գիտական հետազոտության հիմք օգտագործվել են հասարակագիտական մեթոդները: Դրանցից են՝ համեմատության, վերլուծության (անալիզ) և համադրության (սինթեզ) մեթոդները, պատմական վերլուծության մեթոդը, քննադատական մեթոդները:
Մագիստրոսական թեզի թեմայի ուսումնասիրման տեսական և իրավական աղբյուրները: Մագիստրոսական թեզի թեմայի վերաբերյալ ուսումնասիրել ենք ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան հեղինակների աշխատություններ, նորմա¬տիվ իրավական ակտեր, մեկնաբանություններ, գիտական հոդվածներ, ամսագ-րեր: Մասնավորապես հայ գրականությունից կարելի է առանձնացնել Տ.Կ Բարսեղյանի, Ա. Խ. Մարկոսյանի, Հ. Մանուկյանի և Տ. Մուկուչյանի աշխատու-թյունները: Արտասահ¬ման¬յան գրականությունից կարելի է առանձնացնել Ա. Ս. Կարելինայի, Վ.Վ. Ստեփանովի, Վ.Ն. Տկաչեվի, Պ.Վ. Ֆեոդորովիչի աշխատությունները: Որպես գլխավոր իրավական աղբյուր հանդիսացել է ՀՀ օրենքը «Սնանկության մասին»:
Մագիստրոսական թեզի թեմայի կառուցվածքը: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից և դրանց համապատասխան ենթագլուխներից, եզրակացությունից, օգտագործված գրականության և աղբյուրների ցանկից:
Առաջին գլուխը՝ «Սնանկության ինստիտուտի էությունը և իրավական կարգավիճակը», իր մեջ ներառում է երկու ենթագլուխներ՝«Սնանկության ինստիտուտի հասկացությունը և նշանակությունը»,«Սնանկության ինստիտուտի առաջացման հիմքերը և զարգացման գործընթացը», որտեղ ընդհանուր առմամբ ներկայացվել է սնանկության ինստիտուտի էությունը, առաջացման հիմքերը և կիրառման շրջանակները, ինչպես նաև սնանկության ինստիտուտի զարգացման գործընթացը ՀՀ-ում, ուսումնասիրվել են սնանկության իրավական կարգավորման տարբեր համակարգերը, անդրադարձ է կատարվել «անվճարունակություն» և «սնանկություն» հասկացություններին, հիմքում դնելով այն հարցը, թե արդյոք նշված հասկացությունները հոմանիշ են միմյանց և ունեն նույն կիրառությունը, թե դրանք հանդիսանում են առանձին ինստիտուտներ:
Երկրորդ գլուխը՝ «Սնանկության գործով մասնակիցների կազմը, նրանց իրավա-սու¬թյունները և պարտավորությունները» իր մեջ ներառում է երեք ենթագլուխ՝ «Պար-տա¬պա¬նի իրավական կարգավիճակը», «Պարտատիրոջ իրավական կարգա¬վիճակը» և «Սնան¬կության գործով կառավարչի իրավական կարգավիճակը»: Այս գլխում ներկա-յաց¬վել է սնանկության գործով մասնակիցներ իրավունքները և պար¬տականություն-ները, ինչպես նաև ուսումնասիրվել է սնանկության կառա¬վա¬րիչների գործունեության արդյունավետության և սնանկու¬թյան վարույթի մասնակից¬նե¬րի շահերի լիարժեք պաշտպանության տեսանկյունից առկա որոշակի խնդիրներ:
Երրորդ գլուխը՝ «Սնանկացման իրավական ընթացակարգը»իր մեջ ներառում է չորս ենթագլուխ՝ «Սնանկացման հատկանիշները», «Ֆինանսական առողջացման ծրա-գիրը», «Լուծարման գործընթացը, հիմքերը և առանձնահատկությունները», «Սնանկու¬թյան առանձնահատկությունները զարգացած իրավական համակարգ ունեցող որոշ երկրներում»: Այս գլխում ներկայացվել են այն հիմքերը, որոնց հիման վրա պարտապանը ճանաչվում է սնանկ, ներկայացվել է ֆինանսական առողջացման ծրագրի անհրաժեշտությունը սնանկացման ընթացակարգում, վեր են հանվել որոշակի խնդիրներ կապված ֆինանսական առողջացման հետ, նկարագրվել է լուծարման հիմքերը և գործընթացը, ներկայացվել է զարգացած իրավական համակարգ ունեցող որոշ երկրների փորձը՝ առանձնակի շեշտադրում կատարելով սնանկացման հատկանիշներին, կառավարիչների վարձատրությանը և հաշվետվողականությանը, ինչը ներկայումս մեծ խնդիր է հանդիսանում հայրենական օրենսդրությունում: